Սա մեգանախագիծ է՝ պատմական մասշտաբների, որը պետք է իրականացնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:31 21-04-2023

Սա մեգանախագիծ է՝ պատմական մասշտաբների, որը պետք է իրականացնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

«Ակադեմիական քաղաքի» համար լոկացիան նույնպես շատ կարևոր է։ Կողմնորոշվել ենք տեղադիրքի հարցում․ այն տեղակայվելու է Երևանի, Կոտայքի և Արագածոտնի մարզի հատման տեղում: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի գործառույթը կլինի հետևյալը. «Առաջին գործողությունը՝ ստեղծել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ, որի նախնական գործառոյթը կլինի հետևյալը․ նախ կոնսոլիդացնել այն բոլոր հողատարածքները, որտեղ պիտի այս ծրագիրն իրականացվի: Բարեբախտաբար, մեզ հաջողվեց Երևանի մոտակայքում գտնել մոտ 300 հեկտարից ավել տարածք, որը սեփականաշնորհված չէ, պետական հող է: Այդ հողերը կամրակցենք հիմնադրամին: Հիմնադրամի առաջին գործառույթը կլինի մտածել անհրաժեշտ կոմունիկացիաները մոտեցնելու մասին: Հաջորդ գործողությամբ կփորձենք ստեղծել ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը, ապա նաև կոնկրետ բուհերը:

Միևնույն ժամանակ մենք բաց առաջարկով, հորդորով կդիմենք բուհական, ակադեմիական շրջանակներին՝ արձանագրելով հետևյալը. մենք որոշել ենք, որ ՀՀ-ում պետք է լինի 8 բուհ, որոնց ֆինանսավորումը, տրամադրված ենք, որ պետք է լինի պետական: Նպատակն այն է, որ այդ 8 բուհերը որևէ կողմնակի տեղ նայելու անհրաժեշտություն չունենան իրենց լիարժեք գործունեությունն ապահովելու ժամանակ»:

Փաշինյանն ընդգծեց, որ երեք կլաստերների հետ կապված արդեն կողմնորոշվել են. ««Հայֆիլմի» տարածքում կունենանք արվեստների համալսարան և արվեստների ավագ դպրոց: Սա նշանակում է, որ մեր ընկալմամբ կունենանք բուհ և ավագ դպրոց, որտեղ արվեստի բոլոր ուղղությունները մեկ տեղում կլինեն: «Հայֆիլմի» տարածքում նախատեսում ենք ունենալ ունիվերսալ համերգասրահ, որը միաժամանակ կլինի և թատրոն, և կինոթատրոն, և օպերա, որ ուսանողները այդտեղ իրենց պրակտիկ աշխատանքը իրականացնելու հնարավորություն ունենան:

Հաջորդ կլաստերը սպայական ավագ դպրոցն է և սպայական համալսարանը: Մենք պետք է գնանք այդ լուծմանը, և բոլոր սպայական մասնագիտությունների ներկայացուցիչները պետք է մի տեղում նախնական կրթությունը ստանան: Սա նաև պետական հարց է, որովհետև սպայական դասը ցանկացած պետության ողնաշարն է և մենք ՀՀ-ում նպատակադրված և գաղափարաբանորեն սպայական դաս ձևավորելու հարցում լիարժեք մոտեցումներ և գործիքներ չենք ունեցել:

Մենք նաև տեխնոլոգիական, մանկավարժական կլաստերի մասին ենք խոսել»:

Փաշինյանը տեղեկացրեց, որ ակադեմիական քաղաքը «Հայֆիլմից» մինչև Ֆիզիկայի ինստիտուտի ավան կզարգանա. «Եթե ճարտարապետական հաշվարկները թույլ տան, կա ծրագիր այդտեղ հիմնելու Հայաստանի ազգային ստադիոնը, որը կարծում եմ՝ այս պատկերը կամբողջացնի: Սա մեգանախագիծ է՝ պատմական մասշտաբների, որը պետք է իրականացնենք»:

Փաշինյանը նաև հավելեց, որ «Ակադեմիական քաղաքի» համար լավագույն տեղադիրքն են ընտրել․ «Դեպի «Զվարթնոց» օդանավակայան մի քանի ճանապարհ կա: Հաջորդը՝ «Հյուսիս-հարավ»-ի վրա է գտնվում, ինչը նշանակում է, որ նաև Գյումրիի օդանավակայանից շատ հեշտ, մեկ ժամվա հասանելիություն ունի: Բացի այդ, մենք Արագածոտնի մարզում, Արագածի լանջին երկու խոշոր տուրիստական ոլորտի՝ լեռնադահուկային և այլ ծրագիր է իրականացվում, որը նույնպես կարևոր հանգամանք է: Մենք հույս ունենք, որ սա նաև Արագածոտնի, կոտայքի, Արմավիրի մարզերի զարգացմանը կարող է նպաստել»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը