Ներքին 3 տարի առաջ - 11:39 21-04-2023

Թույլ չենք տալու՝ վարչապետ կոչվածը գա և ստի․ Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի նախագահի հրամանն ապօրինի էր, նրա հրամանը կատարողներն իրավունք չունեին որևէ կերպ խոչընդոտել պատգամավորի աշխատանքին: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Ըստ օրենքի՝ աշխատակիցները կարող են չեզոքացնել վտանգը, իսկ մենք ուղղակի կանգնած էինք, ոչ մեկի անվտանգությունը դրանից չէր տուժում։ Տեղի ունեցածը խայտառակություն էր։ Մենք բախվել ենք ապօրինության, ինչը հետևանքներ է ունենալու։ Ես աշխատում եմ դիմումի տեքստի վրա, որն ուղարկելու եմ ուժային բոլոր կառույցներին, որպեսզի պահանջեմ՝ քրեական պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն մարդիկ, ովքեր թույլ են տվել ապօրինություններ»,- ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ չեն կարող թույլ տալ ՔՊ-ին շարունակել աշխատել այդ կոմֆորտ զոնայում։

Թագուհի Թովմասյանը նշեց նաև որ որևէ մեկի ելույթին չի անդրադառնալու ինքը, բայց եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի սուտ խոսել, ամեն անգամ սուտը ստանալու է համարժեք պատասխան․ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն հարգում ԱԺ ամբիոնը, մենք այդ ամբիոնի գինը գիտենք։

«Թոյլ չենք տալու, որ վարչապետ կոչված երկրորդ, երրորդ անգամ գա և ստի։ Նիկոլ Փաշինյանն ակնհայտ դավաճանական հայտարարություններ է անում՝ ասելով, որ պահանջում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց Արցախի մասին որևէ ձևակերպում անելու։ Սա նշանակում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչն անթույլատրելի է»,- նշեց Թովմասյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում