Մշակույթ 3 տարի առաջ - 20:23 20-04-2023

Ֆյուրերը և նկարչությունը․ պայքար «այլասերված արվեստի» դեմ

1937 թվականի հուլիսի 19-ին Մյունխենի հնագիտության ինստիտուտի շենքի երկրորդ հարկում բացվեց «Այլասերված արվեստ» ցուցահանդեսը։ Ցուցադրության համար Հիտլերի համախոհներն ընտրել էին 650 աշխատանքներ, որոնք առգրավվել էին Գերմանիայի 32 թանգարաններից։ Ցուցահանդեսի հիմնական նպատակն էր ցուցադրել և ծաղրել արվեստը, որը չի տեղավորվում գերմանական նոր հասարակության իդեալների մեջ, վիրավորում է կրոնը և գերմանական ազգը և ամբողջությամբ ստեղծված է կոմունիստների և հրեաների կողմից:

Դատապարտված գործերի թվում կային ոչ միայն երիտասարդ գերմանացի էքսպրեսիոնիստների, դադաիստների, սյուրռեալիստների նկարներ, այլև նկարիչների նկարներ, ովքեր մինչ այդ արդեն դարձել էին ճանաչված դասականներ՝ Լովիս Կորինթոս, Վինսենթ վան Գոգ, Օգյուստ Ռենուար, Պոլ Գոգեն: Այս ցուցահանդեսն այնքան «սարսափելի էր», որ մուտքի մոտ տեղադրված պաստառը զգուշացնում էր. «Հղի կանանց և անչափահասներին արգելվում է մուտք գործել»։



1889 թ․ հենց այս օրն է ծնվել նախորդ դարի ամենահայտնի բռնապետներից մեկը՝ Ադոլֆ Հիտլերը։

Հայտնի է, որ երիտասարդ Ադոլֆըտարված էր արվեստով, հատկապես նկարչությամբ և երաժշտությամբ։ Նա երազում էր նկարիչ դառնալ։ Հաճախ թղթին էր հանձնում ամենատարբեր ճարտարապետական շինություններ, սակայն դիմանկարներն ու նատյուրմորդները նրա մոտ այդքան էլ լավ չէին ստացվում։



Այս թերությունն անմիջապես նկատել էր Վիեննայի Արվեստի ակադեմիայի ընտրող հանձնաժողովը, որտեղ համառ դիմորդը երկու անգամ փորձեց ընդունվել 1907 և 1908 թվականներին։ Ադոլֆը երկու անգամ ձախողել էր քննությունները։ Կարելի է ենթադրել միայն, թե ինչպես կփոխվեր համաշխարհային պատմությունը, եթե երիտասարդ դիմորդին ավելի մեղմ դատեին Վիեննայի դպրոցի դասախոսները։

Սակայն Ակադեմիա չընդունելը ոչ մի կերպ չի խանգարել Հիտլերի նկարչական կարիերային. 1908-1914 թվականներին նա նկարում է Վիեննայի պատմական շենքերը և դրանք դարձնում բացիկներ, ապա վաճառում։ Գաղափարը հաջող էր, և երիտասարդ նկարիչը ձեռք է բերում կայուն եկամուտ, ինչը նրան թույլ էր տալիս նույնիսկ հրաժարվել որբության համար իրեն հասանելիք ամսական թոշակից ։

Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումով Հիտլերի՝ որպես նկարչի կարիերան ավարտվեց. նա գնաց ծառայելու Բավարիայի բանակում։



Հիտլերն ատելություն ուներ ժամանակակից արվեստի ամենատարբեր դրսևորումների հանդեպ, ինչպիսիք էին իմպրեսիոնիզմը, կուբիզմը, դադաիզմը: Ժամանակակից արվեստի հանդեպ ֆյուրերի պայքարն արտացոլվեց 1937 թվականին Մյունխենում անցկացված «Այլասերված արվեստ» վիթխարի ցուցահանդեսով։

Մյունխենյան ցուցադրության ժամանակ ցուցասրահի պատերը ծածկված էին ծաղրական գրություններով և վիրավորական կարգախոսներով, բազմաթիվ նկարներ առանց շրջանակի կախված էին առաստաղից սովորական լարերով, որոշ նկարների անունները ուղղակի կավիճով գրված էին դրանց վրա։ Այս ամենը նպատակ ուներ կոկիկ գերմանացիների մոտ զզվանքի զգացում առաջացնել։



Հետագա տարիներին մոդեռնիստներն սկսեցին հալածվել. ոմանց հաջողվեց արտագաղթել, ոմանք մնացին Գերմանիայում, բայց չզբաղվեցին մասնագիտական ​​գործունեությամբ, իսկ հրեա մոդեռնիստներին ուղարկեցին համակենտրոնացման ճամբարներ: Օրինակ՝ նկարիչներ Էդգար Էնդեին և Էմիլ Նոլդեին արգելել էին վրձիններ և ներկեր գնել, իսկ Գեստապոն պարբերաբար այցելում էր նրանց՝ ստուգելու, թե արդյոք նրանք շարունակում են նկարել։ Էմիլ Նոլդը շարունակում էր նկարել ջրաներկով, քանի որ յուղաներկերից սուր հոտ էր գալիս, ինչը կարող էր մատնել իրեն։ Այս տարիների ընթացքում նա ամեն օր ավարտում էր գործը, վերցնում էր բահը, և գնում էր այգի՝ թաղելու օրվա ընթացքում արարածը։

Ինչո՞ւ էր ֆյուրերն ատում իր ժամանակների նկարիչներին։ Ո՞վ գիտի․ միգուցե նա վրեժ էր լուծում իր չստացած կրթության համար։ Դժվար է ասել։






Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur