Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:39 20-04-2023

Կստեղծվեն ողջամիտ ժամկետում դատական գործերը քննելու լրացուցիչ գործիքներ. քննարկում է տեղի ունեցել

Արդարադատության նախարարության, գործադիր, դատական իշխանության, Բարձրագույն դատական խորհրդի, հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել միջոցառում, որի նպատակն էր քննարկել «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը:

Նախագծի փաթեթը մշակվել է Արդրադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից: Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ «Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխում» վերնագրված ռազմավարական նպատակից, որի շրջանակներում կարևորվել է քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառման արդյունքում գույքագրված խնդիրների հիման վրա փոփոխություններ նախատեսող նորմատիվ իրավական ակտերի փաթեթի մշակումը:

Նախագծի ընդունմամբ կստեղծվեն լրացուցիչ նախադրյալներ քաղաքացիական դատավարությունում մրցակցության, դատավարական խնայողության և գործի՝ ողջամիտ ժամկետում քննության սկզբունքների իրացման, ինչպես նաև գործերի քննության արդյունավետության բարձրացման համար:
Քննարկումը կազմակերպվել է Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային