Ներքին 3 տարի առաջ - 13:22 17-04-2023

«Երևանի ալրաղաց» ընկերությունը կտուգանվի

«Երևանի ալրաղաց» ՓԲԸ-ն կտուգանվի 1.5-ից 2 մլն դրամով` կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար։

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը։

Նա նշեց, որ Նար-Դոս 2 հասցեում գտնվող «Երևանի ալրաղաց» ՓԲԸ-ն Երևան համայնքի կողմից 2022թ.-ի սեպտեմբերի 9-ին թույլտվություն է ստացել 24 պահեստարանների քանդման համար։ Թույլտվության ժամկետը լրացել է այս տարի մարտի 9-ին։

«Ժամկետը լրանալուց հետո քանդման աշխատանքներրը շարունակվել են, որի հետևանքով տեղի է ունեցել փլուզում»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը