Ներքին 3 տարի առաջ - 11:07 14-04-2023

ՔՊ-ն ուղղակի թքում է երևանցիների դեմքին․ բժիշկ

«Քաղաքապետի հրաժարականից հետո առաջին փոխքաղաքապետը պետք է զբաղվի սահմանված պարտականություններով, իրականում դա տեխնիկական գործընթաց է։ Երևանի ավագանին պետք է հավաքվի և ընդունի առաջին փոխքաղաքապետին՝ ժամանակավոր քաղաքապետի դիրքում տեսնելու որոշումը»,-Oragir.News-ի հետ զրույցում նկատեց առողջապահության կազմակերպիչ, բժիշկ-վնասվածքաբան Կարեն Մաթևոսյանը։

Կարեն Մաթևոսյանը շեշտում է, որ աբսուրդը կայանում է նրանում, որ հրավիրված նիստին չեն մասնակցել ոչ ընդդիմադիրները և ոչ դիմադիրները․ «Երևանի բնակչության ձայների ութսուն տոկոսը հավաքած ՔՊ-ն սահմանված ստանդարտներն էլ հավասարեցնում է զրոյի։ Որոշ ժամանակ անց մենք նորից ընտրության ենք գնալու, քաղաքապետ ենք ընտրելու։ Մեր իշխանությունը չի հարգում իրեն տված ձայները։ Երևանի քաղաքապետի ընտրությունը դարձել է քաղաքական ընտրություն։Երևանցիները գնացել են և տվել են ձայն ինչ-որ քաղաքական ուժի, որը գալիս է նիստի ու իր կազմից ոչ մեկ չկա։ Սա ոչ թե Սահմանադրության խախտում է, այլ երևանցիների դեմքին ուղղակի թքել է։ Այս իշխանությունը կամարտահայտության համար՝ փողոցում թքում է կանադահայ բիզնեսմենի վրա, իսկ այս պարագայում երևանցիների վրա»։

Կարեն Մաթևոսյանը նշում է, որ վերջին երկու տարում Երևանում պետական կառավարում չկա։

«Ավինյանին նշանակել են փոխքաղաքապետ, ով նշանակում է թաղապետեր։ Թաղապետերի միջին կրթական ցենզը արդեն փակված «Վարդանանց» համալսարանից այն կողմ չի անցնում։ Երևանում կա թաղապետ, որը «Հայբուսակ» համալսարանն է ավարտել և պրոֆեսորի վարորդ է եղել, կա թաղապետ, ում դիպլոմը մինչ այսօր վիճարկվում է։ Երևանում առողջապահության համակարգում պաշտոնի են նշանակվում հլու-հնազանդ մարդիկ։

Սա արվում է մի բանի համար, որ առողջապահության համակարգն էլ ընտրություններին ծառայի գործող իշխանությանը։ Ես չեմ հասկանում, թե ոնց խանութում երշիկ կտրողը կարող է գնալ քաղաքապետարան և դառնալ մշակույթի վարչության պետ։ Մեր հարկերով այնքան փող են հավաքել, որ ինչ ուզում անում են։ ՔՊ-ական կառույցները Երևանում «սեկտա» են ու բոլորը իրար վրա կոմպրոմատ ունեն։ Այս վիճակն է»,-ասում է։

Կարեն Մաթևոսյանի խոսքով դավաճանվել է երևանցու քվեն։ Մեր զրուցակիցը նկատում է, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում կհայտնվեն մարդիկ, ովքեր լրիվ պատահական են լինելու ուղղակի ժամանակին մարդիկ ճանաչել են նրանց․ «Ասենք՝ Արամ Սարգսյանը, ով Վազգեն Սարգսյանի եղբայրն է, բայց կապ չունի իր եղբոր հետ որպես մարդ։ Էդմոն Մարուքյանը, ում ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը նիստին չի ներկայացել, որովհետև Նիկոլի հետ ծառ էր տնկում»։

«Երևանի ավագանին, ինչպես ամբողջ երկիրը, ԱԺ-ն,ՀՀ կառավարությունը իրենց օրենքից դուրս են հայտարարել»,-ընդգծում է Կարեն Մաթևոսյանը։

Առողջապահության կազմակերպիչ Կարեն Մաթևոսյանը պատրաստվում է առաջադրվել Երևանի ավագանու ընտրություններում։

«Դեռ մտորում եմ, բայց մեր քաղաքի վիճակից ելնելով պետք է քայլեր անել»,-եզրափակում է ասելիքը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան