Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 12:58 13-04-2023

Մեր հայերը Ջերմուկի անունը չեն ուզում լսել, հանգստացող չկա, քաղաքը դատարկվում է

«Մեր մոտ այս պահին հանգիստ է, խաղաղ, ճիշտ է, լարվածություն զգացվում է, բայց ժողովուրդը տեղում է, հանգիստ են, առանձնապես ոչ միբբան չկա, կրակոցներ չկան, հանգիստ են»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ Հայրիկ Ստեփանյանը՝ խոսելով այս պահին քաղաքում և սահմանին տիրող իրավիճակից։

Հարցին, թե այս պահին բնակչությունը տեղո՞ւմ է, նրանք, ովքեր նախորդ տարի լքել էին Ջերմուկը, վերադարձե՞լ են՝ Ստեփանյանը պատասխանեց. «Այո, շուտ են վերադարձել, մեծ մասը վերադարձել է, քիչ մասն է, որ հետ չի եկել, հիմա էլ քիչ-քիչ դուրս են գալիս, որովհետև աշխատանք չկա, գործ չկա, ժողովրդի վիճակ շատ վատ է»։

Ստեփանյանը, ով հյուրանոցի տնօրեն է, ասաց, որ առողջարանները, հյուրանոցները չեն աշխատում, հյուրեր չունեն և բնակչությանն էլ չեն կարողանում աշխատավարձ տալ, աշխատանքի բացակայության պատճառով էլ մարդիկ լքում են քաղաքը։

«Եթե չենք աշխատում, բնականաբար, աշխատող էլ չենք կարող պահել, մարդիկ ստիպված թողում, գնում են, կարող է՝ վաղը, մյուս օր մենք էլ փակենք, թողենք, գնանք, ինչ անենք։ Հարկեր ունենք, պարտքեր ունենք, վարկեր ունենք»,- ասաց Ստեփանյանը։

Հարցին, թե Կառավարությունից որևէ աջակցություն չեք ստացել՝ Ստեփանյանն ասաց․ «Աջակցություն իբր պիտի տային, բայց մինչև հիմա մի կոպեկ ոչ ստացել ենք, ոչ էլ հույս կա, որ կստանանք»,- ասաց նա։

Խոսելով հանգստացողների պակասից՝ Ստեփանյանն ասաց. «Ամբողջ քաղաքում, որ հաշվենք, երևի, մի 25-30 տուրիստ հազիվ գտնենք, հիմանականում ռուսներ են, ընդ որում՝ մեր տեղացի ժողովուրդը, մեր հայերը Ջերմուկի անունը չեն ուզում լսել, ռուսներն են, որ գալիս, մի երկու օր պտտվում, գնում են»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ