Ներքին 3 տարի առաջ - 11:20 12-04-2023

Արցախի ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման խնդիրը կարգավորվել է․ պետնախարար


Արցախում բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման խնդիրը կարգավորվել է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

Նա նաև նշել է. «Կառավարության համապատասխան որոշման մեջ 20.12.2022թ. կատարվել էր փոփոխություն, որով վերանայվել էր 2022-2023թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի վարձերի փոխհատուցման կարգն ու պայմանները, ինչը որոշակի խնդիրներ էր առաջացրել ուսանողների համար:

ԱՀ կառավարության հիշյալ որոշման մեջ կրկին կատարվել է փոփոխություն և 2022-2023թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի վարձերի փոխհատուցման համար սահմանվել են նույն պայմաններն ու կարգը, որը գործում էր տվյալ ժամանակահատվածում:

Միաժամանակ ուզում եմ նշել, որ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը պետք է հետապնդի ուսումնական գործընթացի արդյունարարությունը բարձրացնելու, ուսանողի կողմից գիտելիք ստանալու մոտիվացիան ուժեղացնելու, առավել բարձր մասնագիտական ու որակական հատկանիշներով օժտված կադր ձևավորելու նպատակ, մինչդեռ գործող կարգով սահմանված իրավակարգավորումները բավարար չեն այդ նպատակն ապահովելու համար, ուստի նախատեսված ծրագիրը գործելու է մինչև 2022-2023թթ. ուսումնական տարվա ավարտը, որից հետո պետք է մշակվի ու իրագործվի առավել խորը հետազոտությունների ու վերլուծությունների վրա կառուցված գիտակրթահեն նոր ծրագիր»,-հայտնել է պետնախարարը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը