Մամուլ 3 տարի առաջ - 08:29 12-04-2023

Օղակը գնալով սեղմվում է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօր լրանում է Արցախի կյանքի ճանապարհի փակման չորրորդ ամիսը։ 2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը բնապահպան ֆեյք-ակտիվիստների միջոցով Արցախի հանքերում մոնիթորինգ իրականացնելու պահանջով փակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, սակայն կյանքը ցույց տվեց, որ Ադրբեջանի նպատակներն այլ էին՝ ամբողջությամբ տիրանալ Արցախին։ Եվ հակադրվելով միջազգային հանրության կոչերին, Հաագայի դատարանի որոշմանը, Ադրբեջանը մինչ օրս շարունակում է արգելել Արցախ ելումուտը՝ ակնկալելով, որ արցախցիները զենքը վայր կդնեն եւ կհամաձայնեն իրենց պահանջներին։

Ուշագրավ է, որ երեկ Արցախի իշխանությունները Ռուսաստանի խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում եւ ռուսական զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ «հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար», ինչը նշանակում է, որ օղակն այնքան է սեղմվել, որ արցախյան կողմն է նախաձեռնողականություն դրսեւորում։

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ մեկ անգամ խաղաղապահների միջնորդությամբ հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հայտարարեց, թե այդ հանդիպումներում պետք է վերաինտեգրման հարցեր քննարկվեն, եւ արցախցիներին հրավիրեցին Բաքու ու մերժում ստացան։ Հիմա Արցախը փորձում է վերականգնել երկխոսությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում