Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 01:39 15-09-2022

Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է, պարտված իշխանությունները պիտի հեռանան․ դրա համար ՔՊ-ից 18 ձայն է հարկավոր. Սեյրան Օհանյան

«Սպայի խոսք եմ ասում՝ Ազգային ժողովի «Հայաստան»և «Պատիվ ունեմ» խմբակցությունները 35 ստորագրություն ունեն՝ Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանն անվստահության գործընթաց սկսելու համար, այս պահին պակասում է 18 ստորագրություն»։ Այս մասին Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Այնուհետև դիմելով ՔՊ–ական պատգամավորներին՝ նրանց հորդորեց գալ եւ ստորագրել իմպիչմենտի փաստաթղթի ներքո։

«Սեպտեմբերի 13-ի գործողությունները օղակի սեղմումն են Հայաստանի հանրապետության շուրջ։ Ստիպում են, որ Հայաստանը միջանցք տրամադրի թուրք–ադրբեջանական տանդեմին։ Այդ օղակը օրըստօրե սեղմվում է։ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն արել միջազգային հարթակում՝ Ադրբեջանի հանցագործությունը պատշաճ կերպով ներկայացնելու համար։ Պարտված իշխանությունները թե՛ ներսում, թե՛ արտաքին հարթակում կոմպլեքսավորված են, նրանց վրա ճնշումները շարունակվում են։ Կառավարության ղեկին նստած անձնավորությունը, իմանալով, որ եթե ինչ–որ մի մերժում լինի, հակառակորդը սկսելու է մարտական գործողություններ, ոչինչ չեն արել դրան նախապատրաստվելու համար։ Մեր խնդիրը պարտված իշխանություններին հեռացնելն է, մեր խնդիրը բանակցողին հեռացնելն է։ Ամուր բռունցքի ներկայությամբ միայն կարող ենք Հայաստանն ու Արցախը դուրս բերել այս վիճակից։ Կառավարության ղեկին նստած անձնավորության հեռացնելը մեր այսօրվա օրակարգն է»,– ասաց Սեյրան Օհանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ