Ներքին 3 տարի առաջ - 16:26 11-04-2023

Որտեղ է ադրբեջանցի զինծառայողը․ ԱԱԾ-ն ու ՊՆ-ն լռում են․ երկրորդ ադրբեջանցին չկա

Երեկ ՊՆ հաղորդագրությունից զատ՝ կարող եմ հայտնել միայն, որ Հայաստան ներթափանցած երկրորդ ադրբեջանցու որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հարցին, թե իսկ որտեղ է այս պահին հայտնաբերված զինծառայողը և նրա նկատմամբ ինչ քննչական գործողություններ են կատարվում՝ նա ևս մեկ անգամ շեշտեց, որ այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են։

«Հավելյալ տեղեկատվություն չեմ կարող հայտնել»։

Ավելի ուշ կապ հաստատեցինք ԱԱԾ մամուլի կենտրոն։ Կենտրոնի պետի տեղակալի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Գևորգյանն ասաց, որ որոնողական աշխատանքների վերաբերյալ ՊՆ խոսնակն արդեն հայտարարություն արել է, իսկ իրենք ոչինչ չունեն ավելացնելու։

«Եթե նոր բան լինի՝ մենք պաշտոնական հաղորդագրությամբ կտեղեկացնենք հանրությանը»։

Հարցինք, թե որտեղ է նախօրեին ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը, որին նախօրեին ձերբակալել են՝ ԱԱԾ-ո՞ւմ է, թե՞ ՊՆ-ում, եթե իրենց մոտ է, ապա ինչ քննչական գործողություններ են կատարվում։

Նա պատասխանեց․ «Տեղեկատվություն առկա չէ»։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ արդեն վերադարձվել է՝ Գևորգյանը պատասխանեց․ «Արդեն հարցազրույցի է վերածվում։ Հարցը տվեցիք՝ ես ասացի, որ առաջին հարցի վերաբերյալ Արամը Թորոսյանը պարզաբանում տարածել, իսկ երկրորդ հարցի վերաբերյալ՝ ես տեղեկատվություն չունեմ»։

Ասացինք, որ կարող ենք սպասել, որպեսզի ճշտեն, այնուհետև պատասխանեն մեր հարցին՝ Գևորգյանը պատասխանեց, որ «երբ լինում է տեղեկություն՝ հաղորդագրության ձևով պաշտոնապես տալիս ենք»։

Oragir.News-ի հետ զրույցում Սիսիանի ավագ դպրոցի տնօրենն ասաց, որ իրավապահներն իրենց ադրբեջանցի որոնվող զինծառայողի ֆոտոռոբոտ չեն տվել։ Մեր տեղեկություններով՝ նաև Սիսիան մտնող ու դուրս եկող մեքենաները չեն ստուգվում։

Հիշեցնենք, որ 2021 թ-ի դեկտեմբերի 18-ին հայ դիրքապահները ձերբակալել են Ադրբեջանի ԶՈւ երկու սահմանախախտ զինծառայողների, որոնք օրեր անց մարդասիրական նկատառումներով վերադարձվել են ադրբեջանական կողմին: Պաշտոնական կառույցները, որևէ տեղեկատվություն չէին հայտնել այս ձերբակալման մասին, թեև սոցցանցում, տելեգրամյան ալիքներում այդ մասին տեղեկատվությունը դեռ երկու օր առաջ էր շրջանառվում:

Գեղարքունիքի սահմանային գոտում հայ դիրքապահները 2022 թ-ի հուլիսի 23-ին, հայտնաբերել են հայ-ադրբեջանական սահմանը հատած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին, ում հայկական կողմը օրեր անց վերադարձրել է Ադրբեջանին։

2021 թ-ի նոյեմբերի 18-ին մամուլում տեղեկատվություն շրջանառվեց այն մասին, որ նոյեմբերի 14-ին հայկական կողմը 6 ադրբեջանցի զինծառայող է գերեվարել, այնուհետև գաղտնի վերադարձրել նրանց:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է մամուլում և սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները։

Նշենք նաև, որ այսօր վաղ առավոտից Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների հարազատները փակել են հայ-վրացական սահման տանող ճանապարհը և պահանջում են վերադարձնել իրենց զավակներին։

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում