Արտաքին 3 տարի առաջ - 14:15 08-04-2023

Ադրբեջանի կողմից անցանկալի անձ հայտարարված իրանցի դիվանագետները լքել են երկրի տարածքը

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան չորս աշխատակիցները, ովքեր պաշտոնական Բաքվի կողմից անցանկալի անձ էին հայտարարվել, լքել են Ադրբեջանի տարածքը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ դիվանագետները Ադրբեջանի տարածքը լքել են իրանա-ադրբեջանական սահմանի Բիլասուվարի սահմանային անցակետից։ Դիվանագետների հետ միասին Ադրբեջանից հեռացել են նաև նրանց ընտանիքի անդամները։

Հիշցենենք, որ ապրիլի 6-ին Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյյեդ Աբբաս Մուսավին կանչվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը Իրանի դեսպանին խիստ դժգոհություն է հայտնել՝ կապված Ադրբեջանի դեմ իրանական կողմի այսպես կոչված «սադրիչ գործողությունների հետ»։ Հանդիպմանը ադրբեջանական կողմը Իրանի դեսպանին տեղեկացրել է, որ դեսպանատան չորս աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից անցանկալի անձ են հայտարարվել՝ Վիեննայի 1961 թվականի դիվանագիտական ​​հարաբերությունների մասին կոնվենցիային հակասող գործունեության համար։ Պաշտոնական Բաքուն 48 ժամ է տվել, որպեսզի իրանցի դիվանագետները լքեն երկրի տարածքը։

Ավելի վաղ Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը բողոքի նոտա էր հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ կապված ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում հակաիրանական և Իրանին վիրավող նյութերի հրապակման հետ։



Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են