Ներքին 3 տարի առաջ - 14:35 08-04-2023

Այսօր սկսեցինք շուրջ 12 հա անտառատնկարկի ծրագիրը. Տիգրան Ավինյան

Այսօր սկսեցինք շուրջ 12 հա անտառատնկարկի ծրագիրը: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու լուաշսանկարներ հրապարակել:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող ծառատունկը տեղանքը հարստացրեց շուրջ 4500 ծառաթփատեսակով, զուգահեռ կառուցվել է 7000 գծմ երկարությամբ և տարատեսակ անձրևացնող համակարգերով ոռոգման ամբողջովին նոր համակարգ:

Տնկիները ներառում են ճանապարհաեզրը ընդգծող սոսիներ, գիհու տեսակներ, ալբիցիա, փշատենի, թթենի, վայրի պտղատուներ, ինչպես նաև հատուկ ծառատեսակներ՝ անտառտնկարկի ճանապարհամերձ հատվածներում գեղագիտական տեսքը ապահովելու նպատակով՝ ձեռք բերված Երևանի քաղաքապետարանի կողմից։

Ծառատունկի շնորհիվ տարածքը մաքրվեց՝ ազատվելով տարիներ շարունակ կուտակված շինարարական աղբից։

Մշտադալար և տերևաթափ տնկիները տարածքին կհաղորդեն, բարեկարգ, խնամված տեսք, ինչպես նաև կհարստացնեն տեղանքը թթվածնով։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում