Ներքին 3 տարի առաջ - 23:05 06-04-2023

Վանաձորում ավտոկռունկը բախվել է Վանաձոր-Գյումրի երթուղին սպասարկող ավտոմեքենային

Ապրիլի 6-ին, ժամը 17։54-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շիրակի փողոցում ավտոկռունկը շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Շիրակի խճուղում «MAZ» մակնիշի ավտոկռունկը (վարորդ՝ Դ․ Չ․) բախվել է Վանաձոր-Գյումրի երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Խ․ Հ․)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ․ Ա․-ն (ծնված 1990-թ․) տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում