Ներքին 3 տարի առաջ - 22:27 31-03-2023

Հերիք ա պաշտպանվենք, պետք ա հարձակվել և սատկացնել․ գնդապետ Գ․ Սարգսյան (Ժարիտ Գրիշ)

«Ներկայիս իշխանությունները վախվորած, տանը նստած են և կամաց-կամաց Հայաստանը հանձնում են։ Ադրբեջանը մտել է մեր տուն։ Նրանց նախագահն անընդհատ սպառնում է ուժով, իսկ մեր իշխանությունները սպասում ենք միջազգային կազմակերպությունների օգնությանը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՄՀՆՋ (ОМОН) վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը։

Գնդապետի խոսքով՝ միջազգային դատարանի վճռով՝ պետք է բացվի Լաչինի միջանցքը։ Չբացվելու դեպքում՝ պետք է պատժամիջոցներ կիրառվեին, բայց Ադրբեջանը թքած ունի։

«Ես միշտ ասել եմ՝ ուժն է ծնում իրավունք։ Ի՞նչ խաղաղություն, ի՞նչ միջազգային կառույցներ։ Հարձակվել է պետք, ոչ թե պաշտպանվել։ Հաշվի առեք, որ այսօրվա Ադրբեջանը 2020-ի Ադրբեջանը չէ։ Առաջ Թուրքիան նրանց թիկունքին էր, իսկ հիմա Թուրքիան երկրաշարժերի մեջ խեղդված է։ Լեռնային Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորը Հայաստանն է, իսկ էս վախկոտ իշխանությունները ձեռքերը լվացել են։ Նրանք Հայաստանը կործանման են տանում»,-ասում է Գրիշա Սարգսյանը։

Հրամանատարը բարկացած է՝ ադրբեջանցիները հասել են Տեղ գյուղ․ «Հակահարված է պետք տալ, գնդակահարել բոլորին։ Թշնամուն պետք է ճնշենք, որ փախչեն իրենց ելման դիրքերը։ Մինչև դրանց ճակատները չջարդես, խելքի չեն գա։ 100 մետր մտել են մեր տարածքը ու ասում են՝ դա իրենց տարածքն ա։ Դա իրանց տարածքը չի։ Սովետական Միության քարտեզներով թող ոչինչ չչափեն։ Թուրքը տարածք չունի։ Թող Ադրբեջանի առաջին հանրապետության տարածքային ամբողջականությունը նայեն․ իրենց կազմում չկա Շահումյան, Ջրական, Գետաշեն։ Այդ տարածքները պատկանել և նորից պատկանելու են Հայաստանին»։

Վետերանները սպասում են հրամանատարի հրամանին և պատրաստ կլինեն սահման մեկնելու։

«Այս անմեղսունակները խուսափում են։ Կռվողն էլ ենք մենք, զոհվողն էլ։ Թող չխանգարեն կռվող տղերքին, որ հակահարված տանք ու ջարդենք մեր թշնամուն։ Ալիևը քֆրտում ա, սպառնում ա, ասում ա՝ Երևանը իմն ա։ 100 տարվա պետությունը 10 հազար տարվա պետությանն ասում ա՝ իմն ա, իմն ա, իմն ա։ Մերոնք էլ խոտը բերաններն առել, նստել են»,-եզրափակում է Գրիշա Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից