Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:14 31-03-2023

Հիմա, երբ Հայաստանը այս վիճակի մեջ է, դրոշը քննարկելը աբսուրդ է. մշակութաբան

Երեկ Կառավարությունը նիստում խստացվեցին Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներից մեկին՝ դրոշին ներկայացվող պահանջները։ Քննարկվեց այն հարցը, որ դրոշի պահանջների խախտումները պատժելի լինեն բոլոր դեպքերում՝ անկախ նրանից՝ այն բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված է մեկ այլ վայրում։

Մշակութային գործիչ, երաժշտագետ Հասմիկ Բաղրամյանը, Oragir.News-ի հետ խոսելով ներկայացվող պահանջից, համաձայն որի՝ դրոշը պետք է միշտ մաքուր լինի և չգունաթափված, ասաց, որ դրոշի հանդեպ հարգանքը դրոշը մաքուր պահելով չի որոշվում։

«Դրոշի հանդեպ հարգանքը դրանով չի որոշվում, կարող է դրոշը արյունոտվել․ հիմա դա ի՞նչ է նշանակում․ դրոշը չե՞նք հարգում, հնարավոր է այդ դրոշը ձեռքներիս է պատերազմի դաշտում, փամփուշտ կպավ, վիրավորվեցի, և իմ արյունը թափվեց այդ դրոշի վրա․ հիմա դա ի՞նչ է նշանակում, չեմ՞ հարգում ես այդ դրոշը»,- ասաց Բաղրամյանը։

Բաղրամյանը նշեց, որ ինքը առհասարակ չի սիրում որևէ մեկին քննադատել, բայց այն, ինչ այս պահին կա, գլոբալ այն է, որ ոչ մի օրենք աշխարհում չի գործում։

«Այդ ԱԺ-ն էլ չի գործում, մենք գործ ունենք ինչ-որ մեռելածին, մեռելային վիճակների հետ։ Հիմա պատկերացնենք, որ ինչ-որ պապիկ է, ով այսօր-վաղը մեռնելու է, ու բոլորը գիտեն այդ մասին, այդ մարդուց ադեկվատ... և այնպես չէ, որ սա միայն Հայաստանի խնդիրն է, սա ամբողջ աշխարհի խնդիրն է»։

Ըստ մշակութաբանի՝ կան ինչ-որ հրահրոց, որի ընդհանուր նպատակը մարդկանց անհարմար վիճակի մեջ պահելն է. «Ես՝ որպես մշակութաբան, գիտեմ, որ մարդկանց անհանգիստ վիճակի մեջ պահելու համամարդկային նպատակ կա։ Այսօր քովիդն է, վաղը՝ պատերազմը, մյուս օրը՝ օրենքը, և այդպես շարունակ, հորինել են այդ օրենքը, թող հորինեն»։

Ըստ մշակութաբանի՝ հարգանք պետք է լինի ոչ միայն դրոշի, այլ Հայաստանի հետ կապված ամեն ինչի հանդեպ։

«Պետք է Հայաստանի հետ կապված ամեն ինչի հանդեպ գերհարգանք, իրար հանդեպ, ամեն մի տառի, ամեն մի բառի, ամեն մի հայկական մոլեկուլի հանդեպ»։

Երաժիշտի խոսքով՝ իրեն միշտ էլ ցավ է պատճառել, երբ ինչ-որ բենզալցակայանում տեսել է մեր երկրի դրոշը կեղտոտ վիճակում, դա իրեն նեղություն է պատճառել, և ինքը կողմ է, որ դրոշը լինի մաքուր. «Բայց դա էական բան չէ՝ ո՛չ այսօրվա համար, ո՛չ վաղվա, ո՛չ էլ մյուս օրվա։ Կարող ենք դրոշը շատ մաքուր պահել, բայց իմաստը ո՞րն է»,- ասաց մշակութաբանը։

Մշակութաբանը աբսուրդ համարեց նաև այն, որ ներկա պահին մեր երկիրը վատ վիճակում է, բայց այլ հարց է քննարկվում։

«Կեղտոտ դրոշը լավ խորհրդանիշ չէ, ես դրա հետ համաձայն եմ, բայց Հայաստանը այս վիճակի մեջ է, նստելմ դրոշը քննարկելը աբսուրդ է, ժամանակը չէ»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է