Ներքին 3 տարի առաջ - 14:41 28-03-2023

Տիգրան Ավինյանի նախկին օգնականը նշանակվել է Մհեր Գրիգորյանի խորհրդական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, որով Վիկտորյա Այդինյանին նշանակվել է իր խորհրդական։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Վիկտորյա Այդինյանին նշանակել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական»,- ասված է որոշման մեւ:

Նշենք, որ Վիկտորյա Այդինյանը 2018-ից մինչև 2020-ի դեկտեմբեր եղել է Տիգրան Ավինյանի օգնականը։