Մամուլ 3 տարի առաջ - 08:27 28-03-2023

Արսեն Թորոսյանը խուսափում է շփվել թիմակիցների հետ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը խուսափում է թիմակիցների ու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Թորոսյանը չի մասնակցել ՔՊ վարչության վերջին նիստին, որը երեքշաբթի՝ մարտի 21-ին է տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ նույն օրը ԱԺ-ում նախատեսված էր նաեւ ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանի եւ ՔՊ-ական պատգամավորների հանդիպումը: Թորոսյանը, սակայն, այս հանդիպմանն էլ չի մասնակցել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը հաստատեց, որ Արսեն Թորոսյանը չի մասնակցել վարչության վերջին նիստին, պատճառների մասին, սակայն, նա չցանկացավ խոսել. «Վարչության նիստին չի եղել, բայց պատճառը որքանո՞վ է էական։ Նախ՝ միայն ինքը չէ, որ բացակա է եղել։ Պատգամավորները մասնակցել են խմբակցության նիստին, նաեւ այդ օրը եղել է վարչության նիստ, իսկ նիստերին բացականեր լինում են. մեկը գործուղման է լինում, կարող է նույն օրը ֆրակցիայում նիստ լինի»,-ասաց Մանավազյանը:
Մեր տեղեկություններով, սակայն, Արսեն Թորոսյանն այդ օրը խմբակցության նիստին էլ չի մասնակցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խնդիրն այն է, որ իրավապահ համակարգը վերջերս Փաշինյանին այնպիսի փաստեր է ներկայացրել Թորոսյանի մասով, որոնք, ըստ էության, ապացուցել են իր առնչությունը առողջապահության ոլորտում իր պաշտոնավարման ժամանակ թույլ տված կոռուպցիոն չարաշահումների գործում: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Թորոսյանից, սակայն վերջինս, լսելով որ «Ժողովուրդ» օրաթերթից է, հարցը նույնիսկ չլսեց մինչեւ վերջ՝ ասելով, որ չի ցանկանում խոսել:
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է գրել, որ կոռուպցիոն այդ բացահայտումներից հետո Փաշինյանի ու Թորոսյանի հարաբերությունները լարվել են։ Նիկոլ Փաշինյանը խիստ է տրամադրված այս հարցում, ՔՊ-ականներին ասել է, որ սպասում է նախաքննության ավարտին, որից հետո որոշում կկայացնի Թորոսյանի մասով»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան