Ներքին 3 տարի առաջ - 19:25 27-03-2023

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հունաստանի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին:

Ողջունելով հյուրին նախագահը շնորհավորել է Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ:

«Սրտանց շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ: Ձեզ և հույն ժողովրդին սովորական խոսքեր չեն, որ ուզում եմ փոխանցել, որովհետև, ըստ էության, ինչ-որ առումով մենք ևս նմանատիպ ճակատագիր ենք ունեցել: Ճիշտ է մենք ավելի ուշ ենք կարողացել այդ նպատակին հասնել՝ անկախություն ձեռք բերել, բայց դուք անկախություն եք ձեռք բերել և այդ անկախությանը տեր եք կանգնել և մինչև հիմա էլ ոչ միայն նոր ժամանակների, ես այդպես կարող եմ ասել՝ նոր անկախության ժամանակների, այլ ամբողջ նույն ժողովրդի պատմության շարունակությունն եք դուք: Իրականում ժողովրդավարությունը հենց հիմնված է հունական փիլիսոփայական արժեքների վրա: Ձեզ հաջողություններ և նոր ձեռքբերումներ եմ մաղթում»,- ասել է Վահագն Խաչատուրյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Տուրնակիսը նշել է, որ պատիվ է հյուրընկալվել նախագահական նստավայրում:

«Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այս հնարավորության համար, որ ինձ այսօր ընդունում եք մեր տոնի կապակցությամբ շնորհավորելու համար:

Դուք ևս նշեցիք՝ մեր երկու ժողովուրդների ընդհանուր պատմական բնորոշ գծերի մասին: Պարտավոր ենք պահպանել ժողովրդավարական սկզբունքները, որպեսզի կարողանանք դիմադրել ժամանակակից սպառնալիքներին»,- մասնավորապես ասել է դեսպանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Հունաստանի սերտ համագործակցության խորացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում առկա տարածաշրջանային հիմնախնդիրներին: Երկուստեք շեշտվել է Լաչինի մարդասիրական միջանցքի բնականոն գործունեության վերականգնման հրամայականը: Հանրապետության նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարևանների հետ բարիդրացիական ու բնականոն հարաբերությունների հաստատման իր դիրքորոշմանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում