Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:14 27-03-2023

«Ուղղակի ամոթ ա մեզ բոլորիս». Ավինյանը՝ Կորեայի ձորի շինաղբի մասին

Կորեայի ձորում շինաղբի թափման հետ կապված գրություն էինք գրել ոստիկանություն, որին շատ արագ արձագանք էր եղել, բայց ես հիմա նորից ահազանգեր եմ ստանում, որ էդ պրոցեսը շարունակվում է, ամբողջապես չի դադարել: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին խնդրելով ներկայացնել իրավիճակը։

«Այս ընթացքում լավագույնս աշխատել է հասարակական կարգի պահպանության ծառայությունը, բավականին թերի է եղել ԳԱՍԿ-ի մասնակցությունն ու աշխատանքը այս ոլորտում։ Շինթույլտվություններում նշված է՝ որտեղ պետք է կառուցապատողը տեղափոխի շինաղբը, դա պարտադիր պայման է եղել: Սակայն այս օղակի թույլ վերահսկողության պարագայում կառուցապատողները ձեռք չբերեցին այդ զգաստությունը:

Վարչական շրջանների ղեկավարների հետ պայմանավորվել ենք, որ պետք է իրականացնեն պարբերաբար հերթապահություն։ Նախորդ շաբաթ ինքս եմ այցելել այդ աղբավայրերը, վարչական շրջանների ղեկավարները բավականին թուլացրել են հերթապահության աշխատանքները, մարդիկ էլ սկսել են առիթից օգտվել:

Ինչ վերաբերում է Սիլիկյան թաղամասում աղբի տեղադրման աշխատանքներին, ամեն ինչ կազմակերպված է, բոլոր պայմանները ստեղծված են:Կխնդրեի ձեր հանձնարարականը՝ նույն ակտիվությամբ վարչական շրջանների ղեկավարները վերականգնեն աշխատանքները։ Մեր բոլոր ահազանգերին պարեկային ծառայությունն արձագանքում է, գալիս են և աջակցում են: Մենք իրավունք ունենք վարչական օրենսգրքով այդ պատիժը սահմանել կառուցապատողների նկատմամբ: Շատ տխուր է, որ խախտողների մի մասը լայն ծավալի կառուցապատողներ են»,- ասաց Կամո Արեյանը:

Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց. «Պարոն Արեյան, ես կխնդրեմ Ձեզ ԳԱՍԿ-ի մեր վարչական շրջանների ղեկավարների հետ պատասխանատվությունը ձեզ վրա դնելով և ինձ տեղեկացնելով, թե այս ընթացքում որ օղակում ով է թերացել, ես անձամբ դրանով զբաղվեմ:

Սա ամենամեծ խնդիրներից մեկն ա։ Իրականում մենք գիտենք խնդրի մասին, գիտենք, որ սա խախտում ա ու ստացվում ա, որ չենք կարողանում դեմն առնել, դա ամոթ ա, ուղղակի ամոթ ա մեզ բոլորիս: Կարծում եմ՝ հարցը 2 ժաբաթվա ընթացքում Երևանում պետք ա ամբողջապես լուծվի: Վստահ եմ, որ մենք դրա ռեսուրսը ունենք»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան