Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:47 25-03-2023

Ժողովրդավարության մասին դրոշ ծածանող երկրներն աչքերը փակում են Հայաստանում հակաժողովրդավարական գործողությունների վրա

Եթե խոսքը վերաբերում է Հայաստանում ժողովրդավարությանն ու մեր իշխանությունների ասած ժողովրդավարության բաստիոնին, ապա այստեղ սարերի ու ձորերի տարբերություն է։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում մարտի 29-30-ին նախատեսվող «Հանուն ժողովրդավարության» գագաթաժողովին մասնակցելու հրավերին։

«Միայն այս 4 տարիների իրավապահ, դատական, քննչական, ոստիկանական համակարգի խայտառակ, համատարած, Նիկոլ Փաշինյանի հրահանգով անօրինականությունների շարանը բավական է՝ խոսելու համար Հայաստանում ժողովրդավարության տխրագույն վիճակի մասին»,- ասաց նա։

Իսկ արդյո՞ք ԱՄՆ-ում չեն տեսնում պատգամավորի կողմից բարձրացված խնդիրները։ «Մենք բազմիցս խոսել ու բարձրաձայնել ենք այդ խնդիրների մասին։ Բարձրաձայնել ենք նույն արևմտյան երկրների դեսպանների ներկայությամբ, կամ այդ երկրների պաշտոնական պատվիրակությունների հետ հանդիպումներին։ Կհիշեք, որ բողոքի բազմաթիվ հանրահավաքներ են եղել՝ նույն ԵՄ գրասենյակի դիմաց, որտեղ ուղղակի հստակ նշվել է, որ գործում են երկակի ստանդարտներ։

Ժողովրդավարության մասին դրոշ ծածանող երկրներն աչք են փակում Հայաստանում հակաժողովրդավարական բոլոր գործողությունների վրա։ Նույնիսկ դեպքեր են եղել, երբ նույն այդ երկրների դեսպանների մասնակցությամբ համաժողովներին ընդդիմադիր պատգաավորների մուտքի արգելքներ են եղել։ Դա արդեն իսկ խոսում է այն մասին, որ միշտ էլ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, լինելու են երկակի ստանդարտներ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց