Մամուլ 3 տարի առաջ - 08:06 25-03-2023

Նախագիծը դեռևս չի մշակվել. ի՞նչ որոշումներ են կայացվել Սահմանադրության փոփոխությունների հետ կապված, և ի՞նչ հարցեր են քննարկվել․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրերս մենք հրապարակել էինք տեղեկություն այն մասին, որ Սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովը փաստացի ավարտել է աշխատանքները և նախագիծն ուղարկել Վենետիկ։ Հղում անելով մեր աղբյուրին՝ հավելել էինք նաև, որ Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է իր նախնական կարծիքը (առայժմ՝ ոչ պաշտոնական մակարդակով), և այն եղել է սպասվածից չափազանց կոշտ։

«Փաստ» թերթի հետ զրույցում արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը նշեց, որ ներկայում Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը դեռևս գտնվում են հայեցակարգային առանձին ուղղությունների շրջանակներում ներկայացվող վերլուծությունները քննարկելու և Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգի նախագծի մշակման փուլում: «Այսինքն՝ ներկա փուլում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դեռևս չի մշակվել, հետևաբար այն չէր կարող ներկայացվել Վենետիկի հանձնաժողովին»,-ասաց Մելքումյանը:

ԱՆ մամուլի քարտուղարը նաև հավելեց. «2022 թվականի ընթացքում Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը գումարել է 13 նիստ, որից 10-ը՝ մասնագիտական հանձնաժողովի հետ համատեղ: Նիստերն առավելապես ընթացել են ուղիղ հեռարձակմամբ, և հանրությունը հնարավորություն է ունեցել հետևելու Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի աշխատանքների ընթացքին: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից 2022 թվականի ընթացքում որոշումներ են կայացվել պետության կառավարման ձևի, նախագահի լիազորությունների շրջանակի և գործող Սահմանադրության սահմանադրական կարգի հիմունքների որոշ դրույթներում փոփոխություններ կատարելու հարցերի վերաբերյալ:
2023 թվականի փետրվարի 3-ին Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ընդունել է որոշում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական նոր հանձնաժողովը ձևավորելու և անհատական կազմը հաստատելու մասին: 2023 թվականի ընթացքում խորհրդի կողմից դեռևս քննարկվել են Սահմանադրությամբ նախատեսված տնտեսական կարգի հիմքը «սոցիալական շուկայական տնտեսություն»-ից «շուկայական տնտեսության» փոխարինելու, Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը վերացնելու և Սահմանադրությամբ պետական և, հատկապես, ինքնավար մարմինների ստեղծման հնարավորության և դրանց կարգավիճակի վերանայման վերաբերյալ առաջարկները»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան