Ներքին 3 տարի առաջ - 21:19 24-03-2023

Երեւանում BMW-ի եւ մոպեդի բախման հետեւանքով 2 հոգի մահացել է. նրանք ավտոբուսի տակ են հայտնվել․ shamshyan.com

Երեւանի Նորագավիթ 1-ին փողոցում ժամը 18-ի սահմաններում բախվել են BMW-ն ու մոպեդը, ինչի հետեւանքով վերջինը շրջվել է։ Դրա վրա եղել է 3 քաղաքացի, որոնցից 2-ը տեղում մահացել են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Նշենք, որ մահացածները մոպեդից ընկնելու հետեւանքով հայտնվել են այդ պահին նշված վայրով անցնող թիվ 456 երթուղին սպասարկող (Մասիս–Երեւան) ավտոբուսի տակ։ Երրորդ անձը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են BMW-ի, ավտոբուսի վարորդների, մոպեդավարի, մահացածների եւ վիրավորի ինքնությունը:

Ինչպես հայտնում է կայքը` դեպքի վայրում հավաքվածներն են ասել, որ վրաերթի ենթարկվածները եղել են մոպեդի վրա։ Նրանք հայտնել են, որ մահացածներից մեկը կին է, մեկը՝ երեխա, վիրավորն էլ տղամարդ է։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում