Մամուլ 3 տարի առաջ - 08:11 24-03-2023

Ինձ այդ հանձնաժողովի նիստին չեն հրավիրել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը վստահեցնում է, որ ՔՊ-ական պատգամավորները ստում են՝ ասելով, որ իրեն հրավիրել են 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի նիստին, եւ ինքն ինչ-ինչ պատճառներով չի ներկայացել: «Ինձ այդ հանձնաժողովի նիստին չեն հրավիրել»,- մեզ ասաց Խաչատրյանը: Իսկ գուցե ոչ թե Անդրանիկ Քոչարյանն է հրավիրել, այլ միջնորդավորվա՞ծ հրավեր է եղել։ «Եթե ես ասում եմ՝ հրավեր չի եղել, ես ասում եմ` Անդրանի՞կը, թե՞ Կանդրանիկը: Հրավեր առհասարակ չի եղել, թեեւ հրավերի դեպքում էլ մերժում են ստանալու»։

Խաչատրյանը չի պատրաստվում գնալ մի տեղ, որտեղ իրականությունը ներկայացնում են այնպես, ինչպես ցանկանում են։ Թե ինչու ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը մասնակցեց հանձնաժողովի նիստին, Գասպարյանի երբեմնի տեղակալը չի կարող ասել, թեպետ նախապես իմացել է, որ գնալու է․ «Գնալուց հետո չեմ խոսել հետը»: Իսկ խորհուրդ չտվեցի՞ք, որ չգնա։ «Դե, հիմա»։ ՔՊ խմբակցությունից մեզ պատմել են, որ Անդրանիկ Քոչարյանն ասել է, թե Տիրան Խաչատրյանը հանձնաժողովի նիստերին ներկայանալու փոխարեն իրեն առաջարկել է հանդիպել «տեցի կռուգում», ասե՞լ եք նման բան:
Տիրան Խաչատրյանը վստահեցրեց, որ նման բան չի ասել․ «Ես ընդհանրապես իր հետ շփում չեմ ունեցել, իսկ եթե նման բան է ասել, ապա լկտի սրիկա է, ի՞նչ ասեմ»։ Բանակում 5-րդ շարասյան մասին Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանն էլ անդրադառնալով՝ Խաչատրյանն ասաց․ «Եթե եղել է, թող զբաղվեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան