Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 13:34 23-03-2023

Բանակցային գործընթացում իրավիճակը նման է փակուղայինի, դա մեծացնում է մարտական գործողության հավանականությունը. Տիգրան Աբրահամյան

Իրավիճակը նման է փակուղայինի, դա մեծացնում է հնարավոր մարտական գործողության հավանականությունը: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ես ուզում եմ, որ մենք շատ հստակ հասկանանք, որ սահմանին Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի տեղաշարժեր, կուտակումներ անելու հանգամանքը պետք է շատ խորը ուսումնասիրության ենթարկել ու հասկանալ, թե դրանք ինչպիսի վտանգներ են ներկայացնում Հայաստանի և Արցախի համար և ինչ նպատակներ են հետապնդում:

Միայն տեղաշարժերի իրականացումը դեռ չի նշանակում մարտական գործողությունների նախապատրաստում: 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ այդ շարժերի համար երկար ժամանակ պետք չէ և շատ արագ հնարավորություն լինում է համապատասխան խնդիրներ առաջադրել և իրավիճակը թեժացնել»,-ասաց Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ այս պահին մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը առաջին հերթին կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով.

«Մասնավորապես իշխանության հայտարարած այն մոտեցմամբ, որ Ադրբեջանը հետ է կանգնել վերջին շրջանում ձեռք բերված պայմանավորվածություններից և առաջադրել է այնպիսի պայմաններ, որոնց դեպքում այլևս բանակցելու հնարավորություն չկա այն տեսանկյունից, որ հատվում են Հայաստանի համար կարմիր գծեր: Իհարկե, իմ կարծիքով դրանք վաղուց են հատվել, բայց իրավիճակը նման է փակուղայինի, դա մեծացնում է մարտական գործողության հավանականությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց