Մամուլ 3 տարի առաջ - 08:04 23-03-2023

Վարկանիշը հետևողականորեն շարունակում է ընկնել․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գաղտնիք չէ, որ տարբեր տեղական ու արտերկրյա կազմակերպություններ պարբերաբար սոցիոլոգիական հարցումներ են անցկացնում, այդ թվում՝ իշխանությունների պատվերով: Այդ հարցումների մի մասը հրապարակվում է, մյուս մասը համարվում է, այսպես կոչված, «ներքին օգտագործման»: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս տարվա սկզբից արդեն «չհրապարակվող» երկու հարցում է անցկացվել (սովորաբար՝ ամիսը մեկ անգամ պարբերականությամբ): Դրանցից մեկին առիթ ունեցել ենք անդրադառնալ իշխանության ընդհանուր վարկանիշի կտրվածքով:

Ինչ վերաբերում է վերջերս անցկացված հարցմանը, ապա, մեր աղբյուրների փոխանցմամբ, դրանք առավել ոչ մխիթարական են եղել իշխանության և մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի համար: Ըստ այդմ, հունվար-փետրվարի ընթացքում Նիկոլ Փաշինյանի անձնական «դրական վարկանիշը» նվազել է 6 տոկոսով: Փոխարենը 17 տոկոսով ավելացել է նրա անձնական «խիստ բացասական» վարկանիշը՝ հասնելով շուրջ 40 տոկոսի:

Եթե սրան գումարենք, որ ևս 12 տոկոսը պատասխանել է, որ «ավելի շուտ» քվե չի տա Փաշինյանին, ապա սա նշանակում է, որ եթե առաջիկայում ընտրություն լինի, ընտրողների առնվազն 52 տոկոսը, ինչպես ասում են, «եթե մատներն էլ կտրեն», Փաշինյանին ու նրա ղեկավարած ուժին ձայն չի տա: Ինչ վերաբերում է Փաշինյանի ընդհանուր «դրական» (ամբողջովին դրական և «ավելի շուտ» դրական՝ միասին) վարկանիշին, ապա այն չի գերազանցում 21-22 տոկոսը, ընդ որում՝ Երևանում՝ 16-17 տոկոսը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան