Ներքին 3 տարի առաջ - 15:52 22-03-2023

Փորձում են գտնել մարդկանց, ովքեր պատրաստ են Փաշինյանի նկարը կախել աշխատասենյակում. Կարապետյանց

ՔՊ-ն երկար փնտրտուքներից հետո վերջապես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու գտավ:

«Քաղաքացիական պայմանագիրը»-ը ՄԻՊ թեկնածու է առաջադրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին։

Փաստաբան Նինա Կարապետյանցն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ անձնապես չի ճանաչում Մանասյանին, բայց հետևել է հանրային ելույթներին, իր շուրջ տեղի ունեցող պրոցեսներին։

Հարցին, թե ի՞նչ եք կարծում, Մանասյանը կկարողանա լավ կատարել ՄԻՊ-ի աշխատանքը, Կարապետյանցը ասաց. «Մեր բոլոր ՄԻՊ-երը ինչ-որ էտապում՝ հատկապես իրենց գործունեության ավարտից առաջ, դարձել են լավ ՄԻՊ-եր։

Ես չեմ բացառում, որ տիկին Մանասյանն էլ կարող է դառնալ լավ ՄԻՊ, բայց ես կնախընտրեի այդ պաշտոնում տեսնել մարդու, ով պրակտիկ կյանքով զբաղված է եղել, պրակտիկ պրոցեսների հետ, որովհետև միայն բավարարար իրավական գիտելիքներ ունենալը, կարծում եմ, բավարար չէ լավ ՄԻՊ աշխատելու համար»։

Դիտարկմանը, որ իշխանությանը մեծ դժվարությամբ հաջողվեց գտնել ՄԻՊ պաշտոնի թեկնածու, լուրեր են շրջանառվում, որ գլխավոր դատախազի ընկերուհին է Կարապետյանցն, արձագանքեց. «Անկեղծ ասած, ես այդպիսի տվյալներ չունեմ, թե ով ում բարեկամն է, ընկերը։

Հայաստանը փոքր է, ինձ էլ որ նշանակեին, հաստատ մեկին կգտնեին, ով ինձ բարեկամ է կամ ազգակցական կապ ունի հետս կամ ընկերներ ենք եղել։

Հարցը դրա մեջ չի, այլ նրա, որ իշխանությունները մշտապես նշանակում են պաշտոնների նրանց, ովքեր լոյալ են իրենց նկատմամբ, սուր քննադատությամբ երբեք աչքի չեն ընկել, հետևաբար կարող եմ ենթադրել, որ նոր ՄԻՊ-ը լոյալ կլինի գործող իշխանությունների նկատմամբ դրա համար առաջարկել են իր թեկնածությունը»։

Հարցին, թե ինչ եք կարծում, իշխանությունում կադրային ճգնաժամ կա՞, Կարապետյանցն ասաց. «Կադրային ճգնաժամ ունեն, բայց ունեն միայն բացառապես այն պատճառով, որ բոլոր պաշտոններում փորձում են գտնել մարդկանց, ովքեր առնվազն լոյալ չեն, և պատրաստ են Փաշինյանի նկարը կախել իրենց աշխատասենյակում կամ հավատարմություն հայտնել, ծառայել Փաշինյանին, ինչպես նախկինում»,- ասաց Կարապետյանցը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը