Սպորտ 3 տարի առաջ - 13:31 22-03-2023

Աննախադեպ և պատմական․ Հայաստանն ընդունում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը

Ապրիլի 15-ից 23-ը Երևանում կայանալու է ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը։

Անկախ Հայաստանի պատմության մեջ սա մարզական պատմական իրադարձություն է։

Oragir.News-ը զրուցել է մարզական լրագրողների հետ՝ պարզելու պատկերացումները սպասվող իրադարձության մասին։

Արամ Մանուկյանն իր խոսքում ասաց հետևյալը․

«Փաստացի պատմական իրադարձություն է տեղի ունենալու։ Առաջին անգամ մեր երկիրն ընդունելու է ծանրամարտի Եվրոպայի առաջնություն, ինչը շատ պատասխանատու պահ է։ Ծանրամարտի հաջողությունները և նվաճումները վաղուց էին բերել այն բանին, որ Հայաստանը պետք է ընդուներ այսպիսի առաջնություն։ Իհարկե, ենթակառուցվածքների ընթացքում կաղում էինք, սակայն ԵԱ-ի նախապատրաստական այս փուլը թույլ կտա հետագայում էլ նմանատիպ միջոցառումներ անցկացնել՝ այդ թվում տարբեր տարիքայինների առաջնություններ։

Կարծում եմ՝ ծանրամարտի Հայաստանի հավաքականն էլ լավ կներկայանա, հայ ծանրորդները պատվով հանդես կգան։ Ծանրամարտում մենք միշտ ենք հաջողություններ գրանցել, մենք ունենք աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, այս ստուգատեսում էլ պայքարելու ենք թիմային հաղթանակի համար։ Գիտեմ, որ ֆեդերացիան ոչինչ չի խնայում, որպեսզի մարզիկները լավագույնս պատրաստվեն։ Սպասում ենք, որ մեր մարզիկները հայ ժողովրդին ծանրամարտի իսկական տոն կպարգևեն»։

Մարզական լրագրող Վարվառա Հայրապետյանը նույնպես պատմական է համարում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելը․

«Ապրիլն իսկապես պատմական կլինի Հայաստանի համար, քանի որ մեր երկրին առիթ և հնարավորություն է ընձեռվել ընդունել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Եկեք ընդունենք` ոչ բոլոր երկրներն են ունակ անցկացնելու նմանատիպ խոշորամասշտաբ առաջնություն, հատկապես, որ այն վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Լավ առիթ ունենք հյուրերին, մասնակիցներին ցույց տալու այն Հայաստանը, որը մենք այսքան սիրում ենք: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելն առավել հեշտ և սահուն պիտի լինի, քանի որ նախորդ տարի ընդունել ենք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Պետք է, որ կուտակած փորձն օգնի: Իրականում, պրոֆեսիոնալ աշխատանք մինչ այս արդեն իսկ կատարվել է: Առաջնությունն ընդունելու պատիվն ինքնին խոսում է վստահության մասին, որն ունի հայկական ֆեդերացիան»,- ասաց Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ Կառավարությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու համար պետական բյուջեից ավելի քան 1 միլիարդ 100 միլիոն դրամ է հատկացրել։

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
07:05 ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ