Մշակույթ 3 տարի առաջ - 19:31 21-03-2023

Ով է պատմության մեջ առաջին բանաստեղծության հեղինակը․ այսօր Պոեզիայի համաշխարհային օրն է

Մարտի 21-ին աշխարհում նշվում է Պոեզիայի օրը։ Պոեզիայի համաշխարհային օր սահմանելու մասին որոշումն ընդունվել է 1999 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 30-րդ նստաշրջանում։

«Պոեզիան,- ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ,- «կարող է տալ ժամանակակից մարդու ամենասուր և խորը հոգեբանական հարցերի պատասխանը, բայց դրա համար անհրաժեշտ է հասարակության հնարավորինս լայն ուշադրությունը գրավել դրա վրա»:

Պոեզիան արվեստի հնագույն ձևերից է։ Ենթադրվում է, որ ամենահին չափածո-շարականները ստեղծվել են մ.թ.ա. 23-րդ դարում։ Բանաստեղծությունների հեղինակը Ուրը (ժամանակակից Իրան) նվաճած աքքադ թագավոր Սարգոնի դուստրն է՝ բանաստեղծուհի-քրմուհի Էն-հեդու-անան։ Մարդկության պատմության մեջ առաջին բանաստեղծությունները նվիրված են լուսնի աստված Նաննային և նրա դստերը՝ առավոտյան աստղի աստվածուհի Ինաննային։



Առաջին բանաստեղծուհու ստեղծագործությունը հայտնաբերվել է համեմատաբար վերջերս՝ 1920-ականներին, անգլիացի հնագետի կողմից։ Նրա գտածոն ալաբաստրից պատրաստված կիսաթափանցիկ սկավառակ էր։ Այս սկավառակի մի կողմում պահպանվել էր քրմուհու պատկերը, իսկ մյուս կողմում գրված էր սեպագիրը։



Ու թեև փաստագրված է, որ առաջին բանաստեղծը կին է եղել, բայց այդ ամենը շատ հարաբերական է։ Ինչպես մի անգամ ասել է Սալվադոր Դալին, առաջին բանաստեղծը նա էր, ով երիտասարդ աղջկա այտերը համեմատեց վարդի հետ: Մենք երբեք չենք իմանա, թե ով է առաջինը նման բանաստեղծական համեմատություն արել, բայց ամեն դեպքում նրան ոգեշնչել է երիտասարդ կնոջ կերպարանքով մուսան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը