Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:55 21-03-2023

Չգիտեմ, թե ինչ գործով եմ ներգրավված որպես տուժող․ Իշխան Սաղաթելյան

Ես չգտեմ, թե ինչ գործով եմ ես ներգրավված որպես տուժող։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը։ Անկեղծ, երևի 5 դեպք եղել է, որով կարող էի նման կարգավիճակ ունենալ, բայց թե որ դեպքի մասին է խոսքը՝ չգիտեմ։ Ավելին, ինձ կանչել են Քննչական կոմիտե հարցաքննության, բայց ոչ տուժողի կարգավիճակում։

Հավանաբար, Գոռ Աբրահամյանը ինչ-որ բան խառնում է։ Այնքան մի քանի գործ կա, չգիտեմ, թե այս դեպքում, որի մասին է խոսքը»։

Հարցին, թե կա այս պահին որևէ գործ, որով ներգրավված է որպես մեղադրյալ և արդյոք մտավախություն ունի՞, որ տուժողից մեղադրյալի կարգավիճակ ձեռք կբերի՝ ասաց, որ դեռ որևէ գործով մեղադրյալի կարգավիճակ չունի։

«Ինչ վերաբերում է նման կարգավիճակ ձեռք բերելուն՝ առհասարակ, որևէ բանի հետ կապված՝ անձնական իմաստով մտավախություններ չունեմ, մտավախություններ ունեմ երկրի վիճակի հետ կապված»,- ասաց Սաղաթելյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց