Ներքին 3 տարի առաջ - 09:37 17-03-2023

Տաթև համայնքում պարտությունը Նիկոլ Փաշինյանը չի մարսել․ 2 տարի անց նոր քրեական վարույթ է նախաձեռնվել

Նիկոլ Փաշինյանը և իր ղեկավարած քաղաքական թիմը այնքան հիշաչար են, որ ամենահասարակ, պարզ թվացող պարտությունը տարիներով կարող են չմարսել և վրեժխնդիր լինել։
Իհարկե, դա չի խանգարում, որ ՔՊ-ականները օրերը լուսացնեն և մթնեցնեն բացառիկ ժողովրդավար, իրավական պետությունում ապրելու մասին միֆերով, սակայն փաստերը այլ բան են ցույց տալիս։

Ընդամենը մի պարզ օրինակ, մի շարք համայնքներում իշխանությունը պարտվել է համայնքապետի ընտրություններում, սակայն ոչ թե հաշտվել է այդ պարտությունների հետ, այլ որտեղ կարողացել՝ շանտաժով, սպառնալիքով, ընտրված համայնքապետին կալանավորելով զավթել իշխանությունը։

Որտեղ չի կարողացել՝ հեռահար քրեական վարույթներ է նախաձեռնել, ինչպես ասում են՝ «մինչև էսօր շունն էս բանը չի մոռացել»։ Այդ համայնքներից մեկը Տաթև համայնքն է, որտեղ իշխանությունը պարտվել էր, և թվում էր՝ հաշտվել այդ համայնքում իշխանությունը չվերցնելու մտքի հետ։ Այսպես, ՔՊ-ականներ Յուրա Ավայանը, Ներսես Խաչատրյանը դեռևս 2021 թվականի հոկտեմբերի 27-ին հայցադիմում էին ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու, համապատասխան ձայներ հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համատասխան թվով թեկնածուների ընտրված ճանաչելու պահանջի մասին։

Դատարանը «Ապրելու երկիր» և «Շանթ դաշինք» կուսակցություններին ներգրավել էր դատավարության մեջ որպես երրորդ կողմ և պահանջել՝ ընտրական տեղամասերի քվեաթերթիկները, քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի հետ կապված բոլոր փաստաթղթերը։ Հաղորդման առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստվել են նյութեր, սակայն 2021 թվականի դեկտեմբերի 6-ին որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հիմքեր առկա չլինելու պատճաբանությամբ։

Սակայն ՔՊ-ականները չեն հանձնվում իշխանությունը գրավելու իրենց պայքարում և չեն խորշում ոչ մի մեթոդից։ 2022 թվականի նոյեմբերի 9-ին Ներսես Խաչատրյանը անհամաձայնություն է հայտնել իր հաղորդման հիման վրա քրեական գործը մերժելու մասին որոշման դեմ և խնդրել վերացնել այն։

Կարճ ժամանակ անց՝ 2022 թվականի նոյեմբերի 16-ին որոշվել է Խաչատրյանի բողոքը բավարարել։ Այսինքն՝ չի բացառվում, որ ընտրություններից երկու տարի անց համայնքում ձևավորված իշխանությանը հեռացնեն քրեական գործի արդյունքում, ինչպիսի փորձ ունեն նաև մյուս համայնքներում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան