Ներքին 3 տարի առաջ - 23:43 16-03-2023

ՌԴ-ն ո՛չ ուզում, ո՛չ էլ կարող է պաշտպանել այժմ մեզ. 1995 թ.-ի պայմանագրի դրական ու բացասական հետևանքները

«Մենք միշտ վստահ ենք եղել, որ թե՛ պատերազմում ու թե՛ առհասարակ ՀԱՊԿ-ն պայմանագրով նման հարցերում կպաշտպանի, բայց այդ ժամանակ պայմանագիրը ռուսական զորքերի տեղակայման ամենահարմար տարբերակներից մեկն էր»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը, ով աչքի է ընկնում իր արևմտամետ գաղափարներով՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ դրական և բացասական ազդեցություններ է ունեցել 1995 թվականին կնքված պայմանագիրը։

Պապյանը, անդրադառնալով թեմային, ասաց, որ ինքը դեռևս 90-ականներ Պենտագոնում մասնակցել է մի շարք հանդիպումների, որտեղ առաջարկվել է ԱՄՆ դրոշի սիմվոլիկ առկայությունը ՀՀ-ում։

«Ռուսները մինչև վերոնշյալ պայմանագիրը միշտ էլ ՀՀ-ում առկա են եղել, պարզապես այլ կարգավիճակում։ Բացասականն այն է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները հույսները դրել են նրանց վրա և չեն զարգացրել այլ երկրների հետ հարաբերություններ։ Հետո՝ 2000 ականներից սկսած, հասկացան, որ միայն Ռուսաստանն է, որ իբրև դաշնակից է, սակայն հիմա և՛ չի ուզում, և՛ չի կարող պաշտպանել թե՛ ՀԱՊԿ-ի և թե՛ ցանկացած այլ բաների շրջանակներում։ ՀՀ-ի համար անպայմանորեն այլ դաշնակիցներ են պետք»։

Զրուցեցինք նաև քաղաքական հայացքներով ռուսամետ հանրային գործիչ Վահագն Չախալյանի հետ, ով մեզ հետ զրույցում, անդրադառնալով նույն պայմանագրի վերաբերյալ հարցին, ասաց. «Պայմանագրից շատ տեղյակ չեմ, եթե անվտանգային առումով ենք ասում, անշուշտ, դա շատ կարևոր ու նշանակալից էր։ Ես համոզված եմ, որ միանշանակ ռուսական զորքի տեղակայումը ՀՀ նորանկախ տարածքում մի շարք թուրքական սպառնալիքից հետ է պահել։ Դա կարող էր լինել թե՛ սադրանք, դիվերսիա և թե՛ զինվորական բախում։ Երբ Թուրքիան շրջափակել ու փորձել է հայաթափել սահմանամերձ գյուղերը, ռուսական զորքերը կարողացել են դա կանխել, օրինակ՝ Ջավախքում էլ կային նման քննարկումներ, թե դա իրենց ինչ կտա, իսկ մեր պարագայում, երբ ունենք անվտանգային խնդիր, շատ կարևոր է ռուսական ուժերի ներկայացուցիչների առկայությունը, մենք պետք է չափենք մեր ուժն ու պոտենցյալը, հիմա շատ պոռոտախոսներ կան, ովքեր անգամ իրենց բակը չեն կարողանում հսկել, բայց ասում են, թե 44-օրյա պատերազմին ռուսն ինչի՞ չհասավ։ Դրանք բոլորը պոռոտախոս բաներ են, ռուսական զորքի անհրաժեշտությունն իսկապես կարևոր է ու լուրջ անվտանգային խնդիր է լուծում։ Մենք ոչ թե պետք է մտածենք Արևմուտքի դուդուկի տակ պարելու մասին, ու հակառուս հայտարարություններ անենք, այլ մտածենք ինչ օգուտ քաղել՝ ի շահ ՀՀ -ի»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում