Ներքին 3 տարի առաջ - 17:11 16-03-2023

Արայիկ Հարությունյանը ցանկանում է պատասխանատվությունից խուսափել

Ցավոք սրտի, Արցախում իրոք ապրանքների դեֆիցիտ կա։ Իհարկե, ո՛չ հունվարյան կամ դեկտեմբերի վերջին շրջանի պես։ Այդ առումով ապրանքների հարցը որոշակիորեն լուծված է՝ հատկապես կտրոնային ապրանքների առումով։ Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» հայրենասիրական ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը։

«Իհարկե, վերջերս խնդիր կա նաև միրգ-բանջարեղենի հետ կապված՝ նույնիսկ կտրոնով համակարգում։ Բայց ընդհանուր առամբ ունենք այդ դեֆիցիտի վիճակը։ Նաև ունենք անհիման գնաճը»,- ասաց նա։

Սա, ըստ Oragir.News-ի զրուցակցի, ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ։ «Եթե պետական մակարդակով չեն իրականացվում այդ տեղափոխումները, նաև մասնավոր սեկտորն է փորձում ռուսների միջոցով ներմուծում կատարել, ապա դա բավականին թանկ հաճույք է։ Այդ առումով, ուզեն, թե չուզեն՝ ապրանքը պետք է թանկ լինի։ Ցավոք սրտի, որոշ տնտեսվարողներ՝ օգտվելով առիթից, լրացուցիչ են թանկացնում՝ արդեն նաև իրենց սույեկտիվ գործոնն ավելացնելով»,- ասաց նա։

Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ Արցախում որոշ ապրանքների շրջանում գնաճի եռապատիկ աճ է գրանցել։ «Բավականին մեծ թանկացում կա։ Օրինակ՝ մանդարինի գները հիմա սկսում են մոտ 1600-ից։ Նախկինում, եթե չեմ սխալվում, այն մոտ 500-600 դրամ էր»,- ասաց նա։

Ճգնաժամային ու անվտանգային առկա իրավիճակում անգամ, այդուհանդերձ, Արցախի իշխանությունները մեծ թափով այժմ զբաղված են Սահմանադրական փոփոխություններով։ «Երբ ժամանակին Սահմանադական փոփոխություններ կոչված թատրոնն է կայացվում, կարծեմ 2016 թվականին, այդ ժամանակ, բնականաբար, ողջամիտ մարդիկ, այդ թվում և ես հուշել ենք, որ այդ Սահմանադրությունն առնվազն հիմար Սահմանադրություն է և վաղ թե ուշ խնդրի առաջ ենք կանգնելու։ Հիմա արդեն այդ խնդիրն ակներև է։ Քանի որ, իբր որպես հակակշիռ էին ձևավորել, որ նախագահն ու ԱԺ-ն միաժամանակ պետք է հրաժարական տան և ընտրությունները կատարվում էին միաժամանակ։ Այս վերջին ընտրություններն այդպես են կատարվել»,-ասաց նա։

Սա, ըստ Oragir.News-ի զրուցակցի, քաղաքագիտական իմաստով, ծայրաստիճան հիմար քայլ էր իշխանությունների կողմից, որոնց հիմքում այլ նպատակներ էին դրվում։ «Ինչպես գիտեք՝ 2018 թվականի հեղափոխության պատճառով այդ նպատակները չիրականացան, բայց այդուհանդերձ, այդ հիմա Սահմանադրությունը մնաց մեր վզին փաթաթված։ Հիմա արդեն այս խնդիրն ակներև է դառնում։ Այս իրավիճակում, ունենք մի վիճակ, երբ նախագահը հրաժարական տա կամ եթե նրա հետ որևէ բան պատահի, ապա գործնականում իշխանությունը գլխատվում է»,- ասաց նա։

Գրիգորյանն այդ գործընթացն աբսուրդային է գնահատում։ Հայտարարում է, որ այս պահին Սահմանադրական փոփոխություններից ավելի կարևոր են Արցախի անվտանգային խնդիրները։ «Այս պահին շատ ավելի կարևոր բաներ կան անելու, հարցը դրա մեջ չէ։ Փաստն այն է, որ այս նույն իշխանություններին, որոնք անցկացրին իրենց երազած Սահմանադրությունը՝ ժամանակին հուշում էինք, որ չանեին, քանի որ դրա հետ խնդիրներ են ծագելու։ Հիմա իհարկե, իրենք մի կողմից հանգամանքների հարկադրանքով, մյուս կողմից էլ, հավանաբար, Արայիկ Հարությունյանը ցանկանում է պատասխանատվությունը հեռացնել իրենից և ջրից չոր դուրս գալ, և ո՞վ իմանա՝ գուցե և ծլկել այստեղից։

Այս ահին, կարծում եմ, որ անվտանգային հարցերը շատ ավելի կարևոր ու ակտուալ են, քան կոնկրետ Սահմանադրական փոփոխությունները։ Հատկապես, որ Սահմանադրական փոփոխությունների հիմքում ոչ թե ժողովրդի և պետության շահն է, այլ, ցավոք, կոնկրետ անձերի»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում