Ներքին 3 տարի առաջ - 21:17 14-03-2023

Իմ արհեստը պատրաստ եմ սովորեցնել վիրավոր տղաներին․ 44-օրյա պատերազմում վիրավորված Արմանը հայտարարում է

37-ամյա Արման Ալեքսանյանը վիրավորում է ստացել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Օragir․News-ի հետ զրույցում նշեց, որ բազմաթիվ ջանքերից հետո է հաջողվել դառնալ զինվորի տան շահառու։

«Ոչ մեկին չի հետաքրքրում մեր վիճակը․ տղերքը անտեսված են։ Վիրավորված տղերքից շատերը չեն կարողանում աշխատել, բայց պետությունից այնքան քիչ թոշակ են ստանում, որ հայտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Եթե ուզում ես կարգ ունենալ, ընկնում ես բյուրոկրատական քաշքշուկների մեջ։ Հազար թուղթ են ուզում ՊՆ-ից, չգիտեմ որտեղից։ Իրենք կարան այդ հարցը միանգամից լուծեն, բայց զզվացնում են մինչև վերջ»,-նշում է։

Արմանը կամավոր է մեկնել առաջնագիծ։ Անցել է պատերազմի դաժանության միջով, բայց հոգով ամուր է․ «Ես վիրավորվեցի, որովհետև ասացին՝ հայ մնաց դաշտում, գնացի այդ հային փրկելու ու վիրավորվեցի։ Հետս մի տղա էլ եկավ․ տեղ չէինք հասել, ու ես վիրավորվեցի, իսկ Արմանը զոհվեց։ Ես էլ կարող էի զոհվել, բայց ապրեցի։ Իմ մոտիվացիան չի եղել, որ ինձ ինչ-որ թուղթ կամ պարգևավճար տան։ Ես իմ հայրենիքի համար եմ գնացել։ Իմ կարդացած գրքերի ազդեցությունն էր ինձ հրամայում։ Ես Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչ»-ն եմ կարդացել, «Վարդանանք»-ն եմ կարդացել ու նման պատմական հզոր գրքեր»։

Արման Ալեքսանյանը արհեստանոց ունի։ Կամավորներին նվիրված նստարան է պատրաստել, որը տեղադրված է Աշտարակում՝ զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։



«Իմ արհեստը պատրաստ եմ սովորեցնել վիրավոր տղաներին, որ կարողանան ավելի լիարժեք ու լավ ապրել։ Հայտարարում եմ այդ մասին, կարող են դիմել։ Չեմ ուզում ազատամարտիկը խեղճանա․ առջևում պատերազմ կա»,-եզրափակեց Արման Ալեքսանյանը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից