Միտք Ներքին 3 տարի առաջ - 11:08 14-03-2023

Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը որևէ պատմական լեգիտիմ հիմք չունի հավակնելու նույնիսկ Բաքվին. Ոսկանյան


Քանի որ Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ հենց այս պահին էլ Բաքվի բարբարոսական վարչախումբը վարում է հիբրիդային պատերազմ, չափազանց կարևոր է, որպեսզի թշնամական քարոզչամեքենայի եզրաբանությունն ու հռետորաբանությունը «չլեգիտիմացվի» մեր լրատվական և հասարակական-քաղաքական խոսույթում։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է իրանգետ Վարդան Ոսկանյանը:

Նա նաև նշել է. «Ըստ այդմ, չի եղել, չկա և չպետք է լինի որևէ «Զանգեզուրյան միջանցք» կոչվող իբրև թե հասկացություն։ Իրականում դա «Թուրանական միջանցքի» թշնամական ծրագիր է, որը ենթադրում է Հայատանի մասնատում, ուստի իրերը պետք է կոչել իրենց անունով՝ այսպես կոչված, «Թուրանական միջանցք»։

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում պատմությանն ու արդիականությանն անհայտ է ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» հորջորջվող միավոր։ Ինքը՝ «Ադրբեջան» անվանումը պատմականորեն վերաբերելի չէ նույնիսկ այժմ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորմանը, էլ ուր մնաց՝ Հայաստանին։

Հայկական ավանդույթը պահպանում է մեր տարածաշրջանի տեղանունների հայերենի համար հարազատ և պատմականորեն հիմնավորված հսկայական անվանացանկ։ Հետևաբար, հայերենում չկա Գյանջա, այլ կա Գանձակ, չկա Բարդա, այլ կա Պարտավ, չկա Գաբալա, այլ կա Կապաղակ, չկա Գյադաբայ, այլ կա Գետաբակ, չկա Թովուզ, այլ կա Տավուշ, չկա Դաշքեսան, այլ կա Քարհատ, չկա Աղստաֆա, այլ կա Աղստև, չկա Ֆիզուլի, այլ կա Վարանդա, չկա Լաչին, այլ կա Բերձոր և այլն։

Որևէ պարագայում չպետք թշնամու նկատմամբ կիրառել «հակառակորդ» եզրը։ Մեր կին զինծառայողի դին մասնատող բարբարոսը չի կարող հակառակորդ լինել, այլ թշնամի է։

Թշնամու զինյալ բաշիբոզուկները ոչ թե «զոհվում», այլ ոչնչացվում են մեր փառապանծ բանակի կողմից։
Չկա և չի կարող լինել Արցախի Հանրապետության, իբր, «վերաինտեգրման» հնարավորություն Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման շրջանակներում։ Ուստի, այդ «եզրույթով» քողարկվում է Արցախի թշնամական գաղութացման և դրան հետևելիք անխուսափելի հայաթափման դավադիր ծրագիրը։

Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչ թե «գրավել» այլ բռնազավթել է Շուշին, Հադրութը և Արցախի ու Հայաստանի Հանրապետության այլ հատվածներ, իսկ այդ բռնազավթումը ժամանակավոր է՝ մինչև հայկական վերաազատագրումը։

Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը որևէ պատմական լեգիտիմ հիմք չունի հավակնելու նույնիսկ իր մայրաքաղաք Բաքվին, ուստի Հայաստանի, Արցախի կամ Նախիջևանի հանդեպ բոլոր հավակնությունների համար պատմական լեգիտիմություն ապահովելու թշնամական հռետորաբանությունը բարբաջանք է և ոչ ավելին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում