Մամուլ 3 տարի առաջ - 08:08 14-03-2023

Ով է ԱԳՆ նոր խոսնակը. Նա Վահան Կոստանյանի ընկերուհին է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հրաժարական տվեց, նրա փոխարեն նշանակվեց 32-ամյա Անի Բադալյանը, ով վերջերս նշանակված փոխարտգործնախարարի՝ Վահան Կոստանյանի ընկերուհին է։
Նա 2012-ին ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների բակալավրիատը, 2013-ին ընդունվել է մագիստրատուրա, իսկ 2014-ից աշխատում է ԱԳՆ-ում։

2023 թվականի հունվարին նշանակվել է Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի պետի պաշտոնակատար, իսկ 2 ամիս անց՝ ԱԳՆ մամուլի քարտուղար։ Բադալյանն ամուսնացած չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը