Ներքին 3 տարի առաջ - 11:47 12-03-2023

Արցախի Եմիշճան համայնքում այրվել է տուն, որի 2-րդ հարկում հայտնաբերվել է 62-ամյա բնակչի դին

Մարտի 12-ին` ուղիղ կեսգիշերին, ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի ճգնաժամային կառավարման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, Եմիշճան համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին։ Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։ Այնուհետև, հաշվի առնելով հրդեհի ծավալը, ժամը 00։15-ին ևս մեկ մարտական հաշվարկ մեկնել է օգնության։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։20-ին, լիամարվել` 03։00-ին։

Մասնակիորեն այրվել է երկհարկանի տունը, որի 2-րդ հարկի ննջասենյակում հայտնաբերվել է 62-ամյա Վ.Ղ.-ի դին։
Նախնական տվյալներով, հրդեհի բռնկման պատճառ է հանդիսացել վառելափայտով ջեռուցվող վառարանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում