Ներքին 3 տարի առաջ - 16:21 11-03-2023

Նոր ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ»-ը կատարեց իր մեկնարկային չվերթը

Հայկական շուկա է մուտք գործել նոր ավիափոխադրող՝«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը, որը մարտի 11-ին իր Airbus A321-200 օդանավով կատարեց մեկնարկային Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթը: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 5 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Շերեմետևո» միջազգային օդանավակայան:

Սույն թվականի մարտի 13-ից կմեկնարկեն նաև Երևան-Սոչի-Երևան (յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ), իսկ մարտի 19-ից՝ Երևան-Սամարա-Երևան (յուրաքանչյուր կիրակի) երթուղով չվերթերը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը