Արտաքին 3 տարի առաջ - 22:00 10-03-2023

Վրաստանի և Գերմանիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ։ Այս մասին Զուրաբիշվիլին գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Զուրաբիշվիլին ընդգծել է, որ Վրաստանը բարձր է գնահատում եվրաինտեգրման ճանապարհին և վրաց ժողովրդի նվիրումին Գերմանիայի ցուցաբերած աջակցությունը։

«Վաշինգտոնում գտնվելու ժամանակ ես հեռախոսազրույց ունեցա նախագահ Շտայնմայերի հետ։ Վրաստանը բարձր է գնահատում իմ գերմանացի գործընկերոջ կողմից այսօր արտահայտված աջակցությունը Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին և վրաց ժողովրդի նվիրումին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը, ինչից հետո Թբիլիսիում սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր։ Ոստիկանները ցրել են բողոքի ցույցերը՝ օգտագործելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մարտի 7-8-ին տեղի ունեցած ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 133 մարդ։ Հինգշաբթի առավոտյան իշխանությունները հայտարարեցին, որ հետ են կանչում օրինագիծը խորհրդարանից։ Ուրբաթ օրը Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ երկրորդ ընթերցմամբ դեմ է քվեարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ