Ներքին 3 տարի առաջ - 17:58 10-03-2023

«Քովիդի գործով» հարցաքննվում են Առողջապահության նախարարության բազմաթիվ աշխատակիցներ, փոխքաղաքապետը ձերբակալվել է

Aysor.am-ը գրում է, որ իրենց տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտե են հրավիրվել և հարցաքննվում են ՀՀ առողջապահության նախարարության և կից ստորաբաժանումների բազմաթիվ աշխատակիցներ, որոնք նախկինում ներգրավված են եղել Covid համավարակի ժամանակ հիվանդների բուժման կազմակերպման և պետական միջոցների բաշխման գործընթացում։

Կայքը հայտնում է, որ իրենց տեղեկություններով՝ կոմիտեում մի շարք վարույթներ են հարուցվել վերոնշյալ գործով, որոնք վերաբերում են բազմաթիվ չարաշահումներին, գումարների ձևական դուրսգրմանն ու յուրացմանը, երբ հիվանդներին գրանցել են որպես ստացիոնար բուժում ստացող, սակայն փաստացի նրանք չեն եղել հիվանդանոցում, իսկ հոսպիտալացման կարիք ունեցողները զրկվել են ստացիոնար բուժումից։

Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր խուզարկություն է իրականացրել Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Նա փոխնախարար էր Արսեն Թորոսյանի՝ աոռղջապահության նախարար եղած ժամանակ։

Կայքի տեղեկություններով՝ Գևորգ Սիմոնյանը ձերբակալվել է։
Չի բացառվում, որ նույն գործով մեղադրվողների շարքում կարող է հայտնվել Արսեն Թորոսյանը, իսկ գլխավոր դատախազությունը կարող է միջնորդություն ներկայացնել ԱԺ նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը