Ներքին 3 տարի առաջ - 15:46 10-03-2023

Ամեն տարի ավելի ենք մոտենում դասական բռնապետական համակարգին, որտեղ իշխում են բռնապետի ընտանիքն ու նրանց կամքը․ Ավետիք Իշխանյան

«Freedom House» կազմակերպությունը հրապարակել է 2023 թվականի «Ազատությունն աշխարհում» թեմայով իր ամենամյա զեկույցն, ըստ որի՝ Հայաստանը դասվել է «մասամբ ազատ» երկրների շարքում՝ 100 հնարավորից ստանալով 54 միավոր:Նախորդ տարվա զեկույցում ևս Հայաստանը «մասամբ ազատ» երկրների շարքում էր՝ 55 միավորով։

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն անդրադառնալով հարցին, թե ինչ բաղադրիչների համադրմամբ է որոշում, թե որ երկիրն է «ազատ», որն է «մասամբ ազատ» ասաց, որ տեղյակ, չթ, թե «Freedom House»-ը ինչ չափանիշներով է գնահատում երկրների ազատության չափը։

«Թերևս հաշվի են առնում տվյալ երկրի պետական կառոցվածքը, իշխանության ճյուղերի տարանջատումը, նաև տեղեկատվությունը մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ Այստեղ հարց է առաջանում, թե որ կառույցները կամ անհատներն են Freedom House-ի հավաստի աղբյուրները։ Պետք է նկատի ունենալ, որ Freedom House-ը, ի տարբերություն Human Rights Watch, Amnesti International կազմակերպությունների, որոնք անկախ կառույցներ են, ֆինասավորվում է ԱՄՆ բյուջեից։ Նկատի ունեմ, որ Freedom House-ը չի կարող լիակատար անկախ լինել։ Ժամանակին Freedom House-ը գրասենյակ ուներ Ուզբեկստանում և իր զեկույցներում այն ներկայացնում էր, որպես ժողովրդավարական, կարծեմ ազատ երկիր, մինչև Անդիջանի դեպքերը։ Անդիջանի դեպքերից հետո Freedom House-ի գրասենյակը փակվեց։ Հաշվի առնենք նաև Freedom House-ի կողմից Երևանում կազմակերպված համաժողովը, որտեղ հրավիրված չէին ՀՀ իշխանություններին ընդդիմախոս ոչ մի գործիչ։ Համաժողովի ելույթները լսելիս, թվում էր թե գտնվում ենք Նորվեգիայում»։

Հարցին, թե համաձա՞յն է միջազգային կազմակերպության գնահատականին՝ Իշխանյանն ընդգծեց, որ Հայաստանն իհարկե ազատ երկիր չի։

«Բայց առայժմ, շեշտում եմ՝ առայժմ բռնապետություն չի նաև։ Իսկ, թե «մասամբ ազատ» 54 նիշով գնահատելով , որքանո՞վ է անաչառ գնահատականը և ո՞ր երկրներից է առավել ազատ Հայաստանը, պետք է նայել երկրների ցուցակը, որը ինքս չեմ նայել»։

Նա նաև նշեց, որ սկսած 2018թ․ Հայաստանը ավտորիտար համակարգից անցում կատարեց դեպի հեղափոխա-բռնապետական համակարգ։

«Քարուքանդ արվեցին բոլոր պետական կառույցները, դրանք դարձնելով վարչապետին կցորդ կառույցներ։ Այս տարիներին տեղի ունեցան աննախադեպ քաղաքական հետապնդումներ, բռնություններ, սպանություններ։ Այնպես որ, մենք ամեն տարի ավելի ու ավելի ենք մոտենում դեպի դասական բռնապետական համակարգի։ Բռնապետական համակարգ, որտեղ իշխում է բռնապետի ընտանիքն ու նրանց կամքը»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ