Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:43 09-03-2023

Յուրաքանչյուր ցան դիտարկվում է որպես կարմրուկ. համաճարակի առանձնահատկությունները

Մարտի 8-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի։ Նրանցից 18-ը հոսպիտալացված է, 14-ը չի հոսպիտալացվել, 7-ը դուրս է գրվել: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը: Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, երկուսինը՝ ծանր: 39 վարակվածից 36-ը պատվաստված չեն, 3-ը պատվաստված են մեկ դեղաչափով:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով կարմրուկի ախտանիշների դեպքում կիրառվող թեստերի տեսակներից և դրանց արդյունավետությունից, ասաց. «ՊՇՌ թեստն արդեն արագ թեստ չէ․ կարմրուկի համար, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ոսկե ստանդարտը շատ ավելի զգայուն է, սպեցիֆիկ հաստատող թեստ համարվում է իմունաֆերմենտայինը, որը արվում է, դա էլ է արագ, պարզապես այն ունի մի առանձնահատկություն, որ ցանի դրսևորման 4-րդ օրվանից կարող ենք հետազոտել։ Ցանը դուրս եկավ, չորրորդ օրը արդեն իմունաֆերմենտայինը արվում է»։

Հարցին, թե դա արդեն բավականին ուշ չէ՞, Սահակյանն արձագանքեց. «Դե, բոլոր դեպքերում ցանը երբ դուրս եկավ, ըստ դեպքի բնորոշման, պետք է դիտարկենք որպես կարմրուկ մինչև լաբորատոր հաստատումը, այսինքն՝ այն բոլոր միջոցառումները, որոնք արվում են հաստատված դեպքի համար, արվում են. ցանավորված անձի մեկուսացում, կոնտակտավորների վերհանում»։

Սահակյանը նշեց, որ այլ թեստեր չկան, որոնցով հիվանդության առկայությունը օրգանիզմում առավել շուտ կարելի է հաստատել կամ հերքել. «Սրա առանձնահատկությունը հենց դա է, որ նման դեպքերում չենք կարող հաստատել, նմանատիպ թեստեր չկան, իսկ ՊՇՌ-ի դեպքում այլ է, եթե իմունաֆերմենտայինով մինչև 28 օրը կարող ենք հետազոտել, ՊՇՌ-ով միայն ցանի առաջին շաբաթը կարող ենք»։

Խոսելով իմունաֆերմենտային թեստի առավելությունից՝ Սահակյանն ասաց․ «Այն շատ ավելի զգայուն է և սպեցիֆիկ է, և ԱՀԿ-ն առաջարկում է կարմրուկի դեպքում որպես հաստատող թեստ օգտագործել դա, որը Հայաստանում տարիներ շարունակ իրականացվում է»։

Հարցին, թե ինչ նմուշառում է վերցվում հնարավոր կարմրուկով հիվանդներից, Սահակյանը պատասխանեց. «Նմուշառում վերցվում է արյունից և ընդհանրապես բոլոր իմունաֆերմենտային հետազոտությունների համար հիմնականում արյունն է վերցվում, օդակաթիլային վարակիչ հիվանդությունների համար»։

Հարցրինք Սահակյանից, իսկ կա՞ն մարդիկ, ովքեր կամավոր ուզում են թեստ հանձնել, Սահակյանն ասաց. «Բոլոր դեպքերում իրենք դիմում են բուժհաստատություն, և բուժհաստատությունները հրահանգված են այս պահին ցանկացած ցան՝ անկախ նրանից դա կապ ունի կարմրուկի հետ, կապ չունի, քանի որ ունենք բռնկում, դիտարկում ենք որպես կարմրուկ և թեստավորում ենք․ ավելի լավ է ժխտենք և դեպքը բաց չթողենք»։

Սահակյանը նշեց նաև, որ թեստավորում իրականացնելու համար ցանի առկայությունը պարտադիր է, այն էլ չորրորդ օրվանից հետո, հակառակ պարագայում՝ արդյունքը հաստատուն չի լինի։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ