Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:00 09-03-2023

Գաղափարները միայն օրենքով են լավ հաստատում, իսկ կիրառելիս՝ ձախողում են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերին հաճախակի է բարձրաձայնում, թե ինչ կարևորագույն ռեֆորմներ են իրենք իրականացնում Հայաստանում։ Իշխանականների մշակած նախագծերն, ինչ խոսք, երբեմն մեծ աժիոտաժ են ստեղծում, աղմուկ բարձրացնում, բուռն քննարկում են առաջ բերում։ Իհարկե, ցանկացած բարեփոխում գովելի է, եթե հիմնավորված է, տրամաբանական, հասանելի բոլորին, իսկ հիմքում կան առաջարկվող այլընտրանքներ։ Իսկ ՀՀ իշխանությունների կողմից առաջարկված և ընդունված օրենքներից ոմանք անգամ մինչ այս պահը շատերի մոտ ծիծաղ են առաջացնում։

Ցավոք, Հայաստանում իշխանություններն ավելի շատ սիրում են խոսել, արագ-արագ իրենց գաղափարը համապատասխանեցնել օրենքին, ընդունել օրենքի նախագիծը, դնել շրջանառության մեջ և վերջ․ տպավորություն է, թե նրանց համար կարևորն այդ պահին բարձրացված աղմուկն ու քննարկումն է, քանի որ օրենք ընդունելուց հետո, արի ու տես, որ մեծամասնությունը չի էլ կիրառում այն։ Եվ բնապահպանական ու առողջապահական այն խնդիրները, որոնց լուծմանն են միտված կիառվող սահմանափակումները, իրականում շարունակում են մնալ անլուծելի խնդիրներ։

Առանձնացնենք իշխանության սահմանած մի քանի արգելքներ, որոնց հարցում պետք է փաստել՝ ձախողել են։

«Ծխելը թարգել սովորեցնող» կառավարությունը նախ արգելեց խանութներում ծխախոտի ցուցադրությունը, գովազդը, ուժի մեջ մտավ նաև հանրային սննդի և բաց, և փակ վայրերում ծխելու արգելքը: Սրանով իշխանությունը փորձեց ամբողջությամբ ազատել մարդկանց տեսադաշտը ծխախոտային արտադրատեսակներից, բայց խոսելը լավ է, իսկ ահա կիրառելը՝ խնդիր․ սննդի բաց և փակ վայրերում այսօր էլ տեսնում ենք ծխողների, շատ այլ երկրներինմանչկան առանձին սրահներ, որոնք նախատեսված կլինեն ծխողների համար, իսկ վաճառակետերում շատ հաճախ «մոռանում են» ծխախոտը տալուց հետո փակել ցուցատախտակը։

Մեծ աղմուկ բարձրացրեց նաև սրճարանների, ռեստորանների սեղաններին աղաման դնելու արգելքը։ Շատերն այս սահմանափակմանը հումորային մեկնաբանություն տվեցին, ոմանք հերթական բացասական քայլ որակեցինայն, շատերն էլ համարեցին իշխանությունների հերթական քմահաճույքը։ Սակայն որքանով է կիրառվում այն այսօր՝ կրկին անուշադրության է մատնված։

Պոլիէթիլենային տոպրակների կիրառումը նվազեցնելու նպատակով ընդունված օրենքը ևս չտվեց իր ցանկալի արդյունքը։ Կիրառումն ընդհանրապես արգելելու փոխարեն արգելվեց բարակ՝ մինչև 50 միկրոն հաստության տոպրակների վաճառքը, փոխարենը բարձրացավ գինը։ Սուպերմարկետնում սկսեցին չարգելված ու ավելի հաստ տոպրակներ առաջարկել, իսկ փոքր խանութներում ու շուկաներում շարունակում են ազատ տրամադրել նաև բարակ տոպրակները։ Ավելին՝ 2021 թվականի համեմատ՝ 2022-ին պոլիէթիլենային տոպրակների արտադրությունը, ինչպես նաև պլաստիկի ծավալը դեռ մի բան էլ ավելացել էին։

Հիմա եթե հարցնենք՝ ինչո՞ւ են ձախողվում իշխանությունների նմանատիպ նախաձեռնությունները, կարող ենք պատասխանել, որ մերօրյա իշխանությունները շատ արագ են վերցնում գաղափարը, առաջարկը, բայց երբ գործը հասնում է կիրառելուն, պարզվում է՝ ամեն ինչ այդքան էլ համակարգված չէ․ չունենք համապատասխան ենթակառուցվածքներ, չունենք մինչև վերջ գծված ռազմավարություն, բավարար հսկողություն և համապատասխան իրազեկվածություն։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ