Արտաքին 3 տարի առաջ - 13:30 09-03-2023

Հայաստանը կորցրել է անկախ երկիր դառնալու հնարավորությունը և դարձել է այլ երկրների գաղութ. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը կորցրել է անկախ երկիր դառնալու հնարավորությունը և դարձել այլ երկրների գաղութ։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է այսօր Բաքվում կայացած «Աշխարհն այսօր. մարտահրավերներ և հույսեր» թեմայով ֆորումի ժամանակ։

Ալիևը պնդել է, որ այժմ խաղաղություն հաստատելու ժամանակն է։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերից սկսած առաջարկել է խաղաղության բանակցություններ վարել։ Նա նշել է, որ կան հինգ հայտնի սկզբունքներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ միջազգային դերակատարները, ովքեր փորձում են այս հարցում միջնորդի դեր ստանձնել, կբարձրաձայնեն, որ Հայաստանը չկորցնի այս հնարավորությունը։ «Որովհետև նրանք բաց թողեցին անկախ երկիր դառնալու հնարավորությունը, դարձան այլ երկրների գաղութ և բաց թողեցին անկախանալու և իրական ճանապարհով սեփական ապագան կառուցելու հնարավորությունը»,- հայտարարել է նա։

Վերջինս միևնույն ժամանակ մեղադրել է Հայաստանին՝ Արցախի օկուպացված տարածքներում «քաղաքասպանություն, մշակութասպանություն և էկոսպանություն» իրականացնելու մեջ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի ժողովուրդը վրեժ լուծելու բարոյական իրավունք ունի, ինչը արել է մարտի դաշտում։

Ալիևը պնդել է նաև, թե իբր Ադրբեջանը պատերազմական հանցագործություն կամ ցեղասպանություն չի իրականացրել։ «Ի տարբերություն Հայաստանի՝ մենք պատերազմական հանցագործություն կամ ցեղասպանություն չենք իրականացրել։ Այս ձեռքբերումներին մենք հասել ենք մարտի դաշտում։ Հիմա խաղաղություն կառուցելու ժամանակն է»,- ասել է նա։

Վերջինս նաև հավելել է, որ Ադրբեջանն ամեն ինչ արել է Հայաստանի հետ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Նա նաև մեղադրել է Հայաստանին, իբր, «մեկ միլիոն ադրբեջանցիների նկատմամբ էնթնիկ զտումների քաղաքականություն իրականացնելու, Արցախից և այլ վայրերից վտարելու, ինչպես նաև նրանց տառապանք պատճառելու համար»։





Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ

Ձեզ գուցե հետաքրքրի