Ներքին 3 տարի առաջ - 12:03 09-03-2023

Վատ լուրերի հոտ ենք առնում. ինչո՞ւ էր Փաշինյանն անտրամադիր վարում կառավարության 5 րոպեանոց նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 9-ին, անցկացրել է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էր 36 հարց, որոնք բոլորը եղել են չզեկուցվող։ Ընդ որում՝ օրակարգը թարմացվել է նիստից ընդամենը հինգ րոպե առաջ: Հարցերը դրվել են քվեարկության, ընդունվել են և նիստն ավարտվել է։

Նիստը մեկնարկել է մի քանի րոպե ուշացումով և տևել է մոտ 5 րոպե։

Հատկանշական է, սակայն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստը վարում էր ակնհայտորեն անտրամադիր, նույնիսկ հայացքը վեր չէր բարձրացնում, դեմքին էլ գույն չկար:

Խիստ անտրամադիր հապշտապ նիստ անելը թերևս լավ բանի մասին չի վկայում, մենք՝ շարքային քաղաքացիներս, վատ լուրերի հոտ ենք առնում՝ կամ մի բան եղել է, կամ կլինի:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում