Ներքին 3 տարի առաջ - 20:20 08-03-2023

Ինչու են պարբերաբար փլուզումներ լինում, ու դադարեցվում Խոտ-Որոտան ավտոճանապարհի շինարարությունը

Նախօրեին հայտնի դարձավ, որ կրկին փլուզում է տեղի ունեցոլ Խոտ-Որոտան ավտոճանապարհի մի մասում։

Մարզպետարանից Oragir.News-ին հայտնեցին, որ այդ հատվածում լուրջ սողանքային գոտիներ են, սակայն ճանապարհի նախագծման ընթացքում սա հաշվի չի առնվել, նախագծումն ու շինարարական աշխատանքները արագացված տեմպերով սկսել են արվել, քանի որ 44-օրյա պատերազմից հետո, երբ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, Սյունիքի մի քանի գյուղեր արտաքին աշխարհի հետ կապում է հենց այս գրունտային ճանապարհը։ Շինարարական աշխատանքների ընթացքում ճանապարհը մի քանի անգամ փլուզվելուց հետո սկսեցին նախագիծը փոխել, որպեսզի սողանքները շրջանցեն կամ ջրահեռացման լուծումներ տան, բայց ակնհայտ է, որ լուծումներ այդպես էլ չեն գտնվել։

Հատկանշական է, որ երբ 2022 թ-ի մարտին ճանապարհին փլուզումներ էին եղել, և մի քանի ամսով ճանապարհի շինարարությունը դադարեցվել էր, մամուլում հրապարակումներ եղան, որ շինարարական աշխատանքները դադարեցվել են ադրբեջանցիների պահանջով, քանի որ հենց այդ հատվածով է, այսպես կոչված, Էյվազլին կապվելու Նախիջևանին։

«Ադրբեջանցիները ուզում են բարեկարգ և միջազգային չափանիշներին համապատասխանող ճանապարհով երթեկել»,-այդ օրերին գրում էր մամուլը։

Ճանապարհի նախագծման ու շինարարության աշխատանքներն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ Որոտան-Խոտ 10.3 կմ երկարությամբ ավտոճանապարհի մյուս հատվածներում այս պահին կատարվում են հողային աշխատանքներ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում