Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:06 08-03-2023

Մենք էլ ձեր նման «տղամարդ» ենք, ո՞ւր եք մեզ շնորհավորում․ ազատամարտիկ աշուղը հիշում է

«Մինչև պատերազմը Արցախ գնում էի համերգներով։ Հետո սկսեց պատերազմը և ես չէի կարող տանը նստել։ Արցախում ծանոթներ, ընկերներ ունեի։ Շատ էի կապված Արցախի հետ։ Հետո ստեղծվեց ՀԱԲ-ը և ես միացա Վասիլյան Ռազմիկին։ Միշտ նրա կողքին էի»,- Oragir․News-ի հետ զրույցում պատմեց արցախյան առաջին պատերազմի մասնակից աշուղ Ալմաստը։



Աշուղ Ալմաստը կատարել է բոլոր հանձնարարություններն ու առաջադրանքները, տիրապետել է զենքին, հարկավոր ժամանակ բուժօգնություն է ցուցաբերել տղաներին։ «Ծանր օրեր էին, ընկերներ էինք կորցնում, պայքարում էինք։ Կնոջ դերը պատերազմի դաշտում շատ կարևոր է։ Կինը պատերազմի դաշտում առյուծ է դառնում։ Մանավանդ, երբ զգում ես, որ թուրք գազանները կարող են երեխայիդ հոշոտել»,- ասում է։

Աշուղ Ալմաստն այդ օրերին նաև ստեղծագործում էր, երգեր նվիրում և՛ հայրենիքին, և՛ մարտական ընկերներին։ «Մարտի 8-ին տղամարդիկ շնորհավորում էին մեզ, խոնարհվում, բարեմաղթում։ Եղել է, որ նրանց վրա ծիծաղել ենք, ասել ենք՝ ձեր նման «տղամարդ» ենք, ո՞ւր եք մեր մարտի 8-ը շնորհավորում»,- ծիծաղով հիշում է աշուղ Ալմաստը։



90 թվականին աշուղ Ալմաստը գրել է «Պատերազմ եմ գնում» երգը։ Միշտ սիրով է երգում․ «Պատերազմ եմ գնում ինձ մի խանգարեք, հայոց հողի պաշտպան ես պիտի լինեմ, գնում եմ թեկուզ մեռնեմ, բայց հավերժ կապրեմ, հայոց հողը պիտի կյանքով պաշտպանեմ»։

Աշուղ Ալմաստն արտասվեց, երբ անդրադարձավ զոհված կին ազատամարտիկներին․ «Շնորհավորում եմ մեր զոհված քույրերի տոնը։ Նրանք միշտ կմնան մեր սրտերում»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում