Ներքին 3 տարի առաջ - 12:58 08-03-2023

Սա նախաձեռնություն է, ոչ թե ռուս խաղաղապահների դեմ, այլ պահանջ, որ կատարեն իրենց պարտավորությունները. արցախցի


Արցախի մի շարք բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում ռուս խաղաղապահների տեղակայման գլխավոր մուտքի մոտ: Արցախցիները պահանջում են, որ խաղաղապահները լիարժեք կատարեն իրենց պարտավորությունները:

Արցախցիների խոսքով՝ սա ռուս խաղաղապահների դեմ նախաձեռնություն չէ, այլ պահանջ, որ նրանք կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները:

«Ուզում ենք, որ մեր խաղաղությունն ապահովեք, չեք կարողանում, մի ձև արեք, այդ հարցը լուծեք: Մենք գնում ենք ռուսներին ասենք՝ կատարեք ձեր պարտականությունները, եթե չեք կարողանում կատարել, ապա ասեք»,- նշեց ակցիայի կազմակեպիչ Դավիթ Ղահրամանյանը:

Հիշեցնենք, որ մարտի 5-ի առավոտյան ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել եւ կրակ է արձակել ՆԳՆ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Թշնամու գործողությունների հետևանքով զոհվել են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: Լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում։ Վիրավոր ոստիկանը վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը կայուն ծանր է՝ թույլ դրական դինամիկայով։

Հիշեցնենք, որ երեկ ակցիա իրականացնող արցախցիները վիճաբանել են ռուս խաղաղապահների հետ։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
19:40 Արենիի մոտակայքում փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը