Արտաքին 3 տարի առաջ - 17:00 07-03-2023

Ալիևը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցելու Արցախի օկուպացված տարածքներում իրականացվող աշխատանքներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպում է ունեցել Չինաստանի կառավարության եվրոպական հարցերով հատուկ ներկայացուցիչ Վու Հոնգբոյի հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությանը։

Ալիևը չինացի պաշտոնյային տեղեկացրել է Ադրբեջանում առկա վերականգնվող էներգետիկայի ներուժի մասին։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ Չինաստանն այս ոլորտում տեխնոլոգիական մեծ հնարավորություններ ունի։

Ադրբեջանի նախագահը չինական ընկերություններին հրավիրվել է մասնակցելու Արցախի Հանրապետության՝ Բաքվի կողմից օկուպացված տարածքներում իրականացվող այսպես կոչված վերակառուցման և շինարարական աշխատանքներին։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ չինացի պաշտոնյան հայտնել է, որ Չինաստանը մշտապես աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Ալիևն իր հերթին հայտնել է,որ ինքը միշտ աջակցում է «Մեկ Չինաստանի» քաղաքականությանը, ինչպես նաև Չինաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։

Բացի այդ Ադրբեջանի նախագահն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Չինաստանի հետ համագործակցությունն Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից է։ Նա գոհունակություն է հայտնել տարեցտարի ամրապնդվող երկկողմ հարաբերությունների կապակցությամբ՝ նշելով, որ երկողմ համագործակցությունն իրականացվում է ոչ միայն տարբեր քաղաքական հարթակներում, այլ նաև տնտեսական դաշտում։

Ալիևի խոսքով՝ երկու երկրների համագործակցությունն ընդլայնվել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում և այս համատեքստում նա լավ օրինակ է համարել Չինաստանից Ադրբեջանի տարածքով դեպի արևմուտք փոխադրվող ապրանքների ծավալների ավելացումը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակվել նաև տնտեսական, հումանիտար և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ՝ նշելով, որ հարաբերությունների զարգացման համար առկա են մեծ հնարավորություններ։





Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան

Ձեզ գուցե հետաքրքրի