Ներքին 3 տարի առաջ - 23:33 06-03-2023

Հայաստանի դավաճան իշխանությունները Արցախից հրաժարվելու գիծը հետեւողականորեն առաջ են տանում․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի՞նչ է կատարվում մեզ հետ։

Տարածաշրջանում են Հարավային Կովկասով զբաղվող երեք արեւմտյան պաշտոնյա՝ ԱՄՆ եւ Ֆրանսիա ՄԽ համանախագահները + ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

Լավրովը նախօրեին այց է կատարում Բաքու։

Հայաստանի դավաճան իշխանությունները Արցախից հրաժարվելու գիծը հետեւողականորեն առաջ են տանում՝ Բաքու-Ստեփանակերտ «երկխոսության» անվան տակ։

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչներն հանդիպում են հումանիտար հարցերի քննարկման շուրջ, ինչը Բաքուն միանգամից շահարկում է՝ քաղաքական օրակարգ առաջ մղելով։

Ադրբեջանը կազմակերպում է արյունալի սադրանք Արցախում։

Ռուսական ՊՆ-ն հաստատում է, որ վերջին դեպքերի պատասխանատուն Ադրբեջանն է, իսկ Արեւմուտքը գերադասում է լռել մեղավորների մասին։

Արայիկ Հարությունյանն էլ այսօր մի հուզառատ ելույթ է ունենում, որով «ադրբեջանական ինտեգրացիայի», դիմադրության, ադրբեջանական հոխորտանքների ու երկկողմ հանդիպման ընթացքի մասին թեմաները խառնում է իրար։

Մենք էլ նստած ազգովի կասկով «վարչապետի» վրա ենք տժժում»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում